Երբ ամերիկացին ցանկանում է զարմացնել եվրոպացի հյուրերին, նա «Կեսար» է պատրաստում: Հետաքրքիր է, որ աղցանն այդ անվանումը ստացել է, ոչ թե հռոմեական կայսրի պատվին, այլ պատվավոր խոհարար Կեսար Կարդինիի պատվին: Ահա և այսպիսի մի պատմություն:
Աղցանի բաղադրությունը՝
Սոուսի համար՝
Հունական անյուղ յոգուրտ — 1/2 բաժակ
Անչոուսի ֆիլե — 3 հատ
Մայոնեզ — 1, 5 ճ.գ.
Ձիթապտղի ձեթ — 1, 5 ճ.գ.
Կիտրոնի հյութ — 3 ճ.գ.
Մանանեխ — 1, 5 թ.գ.
Սոուս «Վուստերշիր» — 1 ճ.գ.
Սև բիբար — 1/2 թ.գ.
Աղ՝ ըստ ցանկության
Սխտոր — 2 պճեղ
Հացիկների համար՝
Բագետ — 1/2 հատ
Ձիթապտղի ձեթ — 3 ճ.գ
Սխտոր – 1 պճեղ
Աղ, բիբար՝ ըստ ցանկության
Աղցանի համար՝
Հավի կրծքամիս՝ եփած կամ տապակած — 500 գր.
Հազարաթերթիկ «Ռոմեն» — 1 հատ
Քերած պանիր «Պարմեզան» — 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը՝
Սոուսի համար անչոուսի ֆիլեն առանձնացնել խոշոր ոսկորներից: Դնել փոքր տարայի մեջ և գդալով մանրացնել: Ավելացնել մայոնեզը, ձիթապտղի ձեթը, կիտրոնի հյութը, մանանեխը, «Վուստերշիր» սոուսը, աղ-բիբարը, սխտորն ու խառնել: Լցնել հունական յոգուրտը: Սառեցնել սառնարանում:
- Հացիկների համար ջեռոցը տաքացնել 190 աստիճանով: Հացը կտրտել քառակուսիներով, ձեթ քսել և թխել 5 րոպե:
- Առանձին տարայում խառնել ձիթապտղի ձեթը, սխտորը, աղն ու բիբարը: Պատրաստի հացիկների վրա շաղ տալ այդ զանգվածը: Խառնել: Հետո դնել ջեռոցը և թխել ևս 5-6 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը:
- Մատուցման համար նախատեսված մեծ ամանի մեջ խառնել կտրտած հազարաթերթիկը, հավի կտորները, հացիկներն ու պարմեզանի կեսը: Սոուսը լցնել, խառնել: Լցնել առանձին ամանների մեջ և յուրաքանչյուրի վրա ավելացնել պարմեզան և անմիջապես մատուցել:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անիտա Գևորգյանի, Քոլեջ, 1-ին կուրս