Մայիսյան ամենամյա 14-րդ հավաք․ հարցազրույց Քոլեջի տնօրեն Տաթև Բլեյանի հետ

60390073_2225591817525083_8130942651236089856_n

Մայիսյան հերթական 14-րդ հավաքն է, և մենք ամփոփում ենք ուսումնական տարին։ Պատմեք, խնդրում ենք, Ձեր աշխատանքային գործունեության մեկ տարվա մասին։ Ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ եք գրանցում Քոլեջում, ի՞նչ  շտկումներ են եղել։

-Ձեռքբերումներից ամենակարևորը երևի բավարարվածությունն է  սովորողների ուսումնական գործընթացից։  Եթե սովորողը բավարարված է մեկ տարվա իր ուսումնական գործունեությունից, ապա դա գումարվում է իմ ձեռքբերումներին։ Հիմա ես կարդում եմ ուսանողների հաշվետվությունները, և դա ինձ համար լավ ցուցանիշ է։

Երկրորդ ձեռքբերումը թերևս այն է, որ մեր սովորողի միջոցով նոր սովորող է գալիս  կրթահամալիր, Քոլեջ։ Այսինքն՝ եթե ձեր միջոցով կա մեկը, որ գալիս է մեզ մոտ, ուրեմն դուք ձեզ ճիշտ և լավ եք զգում, ուսումնական առումով լավ միջավարյում եք գտնվում։ Եթե մեր սովորողը իր  ընկերոջը, քրոջը, եղբորը առաջարկում է սովորել մեզ մոտ, ուրեմն նա վստահում է, երաշխավոր է կանգնում։

Ձեռքբերումներից մեկն էլ նաև խաղողի և գինու դպրոցի ստեղծումն է։ Դա կարևոր ձեռքբերում է, որի աշխատանքները սկսեցինք 2018 թվականի աշնանը։ Ձեռքբերումը մեր համագործակցությունն է, տարբեր հաստատությունների հետ։ Վրիպումներ, դժվարություններ, դրանք շատ են։ Այն ամենը, ինչը դեռ չի ստացվում, շտկումների կարիք ունի, ես դրանք  վերցնում եմ ինձ վրա, ես այդպիսին եմ, այսինքն՝ մեղքը չեմ սիրում գցել ուրիշի վրա։

Եվ, ի վերջո, ամենամեծ ձեռքբերումը ինձ համար մարդկային գործոնն է։

-Ձեր մի հարցազրույցում խոստովանել էիք, որ կրտսեր դպրոցը ձեզ ավելի հոգեհարազատ է։ Ի՞նչ կասեք հիմա մեր՝ ավագ քոլեջականներիս հետ մեկ տարի աշխատելուց հետո։

-Ես մի քանի օր առաջ էի դրա մասին մտածում։ Ասում էի տեսնես, որ ինձ հետ տանեն կրտսեր դպրոց, ես հետ կգնամ թե ոչ, չեմ գնա հաստատ։ Ինչ՞ու։ Որովհետև նույն մարդկային կապն է։ Ես ինքս հեշտ եմ մի միջավայրից մյուս միջավայր տեղափոխվում։ Շատ չեմ նեղվում, չունեմ կախվածություն։ Եթե երեխա, մայր, ընտանիքը կախվածություն չէ, ուրեմն հարցը հեշտ էլուծվում, ընդհնրապես պրոբլեմատիկ կախվածություններ քիչ ունեմ։ Բայց եթե ես սիրում եմ երեխաների մի խմբի, ու տեսնում եմ, որ իրենց հետ հետաքրքիր է աշխատել։ Ինձ համար դժվար է աշխատանքային այս գործընթացից կտրվել, անցնել ուրիշ աշխատանքային գործընթացի։ Ու եթե հիմա պատկերավոր ասած բահով անգամ գան, փորեն, հանեն այնտեղ դնեն, չեմ գնա հաստատ, թեկուզ դա իմ հարազատ Արևմտյան դպրոցը։  Որովհետև ինձ համար հիմա՝ այս պահին, ուրիշ կյանք է ստեղծված, ուրիշ աշխատանք, պատասխանատվություն։

-Առջևում նոր ուսումնական տարին է։ Ի՞նչ նոր մասնագիտություններ կբացվեն Քոլեջում։ Աշխատանքային ի՞նչ նոր ուղղություններ կլինեն, ինչ փոփոխություններ են սպասվում։

-Նոր մասնագիտությունների ուղղությամբ դեռևս երկուսը ունենք՝ «Խմորման արտադրության, տեխնոլոգիա» և «Գինեգործություն և խաղողագործություն», այստեղ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով կարող են դիմել սովորողները, նաև ունենք «Համակարգչային գեղարվեստական նախագծում»՝ դա էլ է հիմնական և միջնակարգ կրթության հիմքով։ Դեռևս այսքանը, մենք էլի մասնագիտություններ կունենանք, որոնց համար նոր լիցենզիա կստանանք։ Նոր նախաձեռնությունների մասին, բայց չէ՞ որ  հին ուսումնական տարին չի ավարտվել, որ նորը սկսվի։ Մեզ մոտ ավարտվում է ավարտական տարին, երկու ամիս հանգստանում ենք։ Մեր նոր նախաձեռնություններից են կրթական փոխանակումների կենտրոնը՝ հյուրատունը, կտուրում մեր վերնատունը,  որտեղ շինարարական աշխատանքներ ենք կատարում, գինու լաբորատորիան՝ որն ուզում ենք վերջնական տեսքի բերել։ Նոր նախաձեռնություն է սարալանջը, որտեղ պետք է հիմնվի խաղողի այգի, որն, անշուշտ,  ագարակի խաղողի այգիների հետ պետք է մտնի խաղողի և գինու դպրոցի աշխատանքների մեջ։ Ասեմ նաև, որ  վաղը կարող է մի նոր նախաձեռնությություն ծագել։

-Իսկ մինչ նոր ուսումնական տարին, ամառն է մոտենում, և ի՞նչ նոր անակնկալներ են սպասվում մեզ՝ ուսանողներիս՝ ամառային հանգստի հետ կապված։ 

-Ամառային դպրոցի ընթացքում ունենք ամառային ճամբարներ։ Մեր ճամբարային գործունեության ընթացքում ունենք Արատեսի դպրական կենտրոնի ճամբարը, Սևանի «Ժայռ» ճամբարը։ Այդ երկուսն են, և կան ևս մի քանի ճամբարային նախաձեռնություններ, որոնք, կարծում եմ, պետք է հետաքրքրեն ուսանողներին։

 

Հարցազրույցը վարեցին Քոլեջի 1-2 կուրսի ուսանողներ Մերի Համբարձումյանը, Անիտա Գևորգյանը և Լիլիա Սոսոյանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s