Լեգենդի համաձայն՝ հին Իվերիայի թագավորը՝ Վախթանգ I Գորգասալին, մի անգամ որսի է գնում Վրաստանի առաջին մայրաքաղաք Մցխեթայի մոտակայքում գտնվող անտառներից մեկը։ Որսորդության ժամանակ թագավորը մի սիրամարգ է նկատում և կրակելով սպանում է թռչունին:
Նա ուղարկում է իր բազեին, որ սա գտնի ու բերի որսը: Բազեն թռչում է, և որոշ ժամանակ անց թագավորը նրան կորցնում է իր տեսադաշտից։ Թռչունի փնտրտուքի ժամանակ Վախթանգ Գորգասալին իր որսորդների հետ հայտնվում է մի աղբյուրի ակունքին և տեսնում, որ իր բազեն սպանված որսի հետ օգտվում է այդ աղբյուրից։ Պարզվում է, որ աղբյուրից տաք ջուր է հոսում և նման բացահայտումից զարմացած՝ թագավորը որոշում է այստեղ մի քաղաք հիմնել՝ կանխատեսելով մեծ եկամուտներ այդ տարածքից։ Տաք ջրերից բացի՝ տարածքը շատ կարևոր առավելություններ էլ ուներ քաղաք կառուցելու համար՝ լեռների միջև ընկած ապահով դիրքը, առևտրային ճանապարհներին մոտ լինելը, ինչպես նաև ռազմավարական մի քանի շահավետ գործոններ: Այսպիսով՝ համաձայն այս լեգենդի, այսպես է հիմնադրվել Թբիլիսի քաղաքը: «Տբիլ» բառակապակցությունը վրացերենից թարգմանաբար նշանակում է «ջերմ»: Թբիլիսին ջերմ աղբյուրների քաղաք է:
Աղբյուրը այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Արփինե Աթալյանի, Քոլեջ, 2-րդ կուրս