Ամառը տարվա ամենահամեղ ժամանակն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում արքայամորու և հաղարջի հասունացմանը: Սա ժամանակ է ոչ միայն այս հրաշալի հատապտուղների բույրով ու համով հաճույք ստանալու, վիտամինաթերապիայի կուրս ստանալու համար, այլև համեղ և օգտակար պաշար պատրաստելու ձմեռվա համար:
Месяц: Сентябрь 2019
Դեղաբույսերի հիմնական հակացուցումները
Խոտաբույսերով բուժումը այժմ շատ տարածված է, բայց ոչ բոլորը գիտեն բուժման ամենակարևոր կանոնները: Ի վերջո, ոչ բոլոր բույսերն են հարմար մարդկանց համար, ուստի խոտաբույսերով բուժումը պետք է ճիշտ կիրառել: Մասնագետները նախազգուշացնում են, որ ոչ պատշաճ օգտագործման դեպքում բուժիչ բույսերն ու խոտաբույսերը ոչ թե օգնում, այլ վնասում են առողջությանը: Նույնիսկ ամենաանվտանգ խոտաբույսերը կարող են լուրջ հետևանքներ առաջացնել, եթե անմտորեն և պատահաբար օգտագործվեն: Ամբողջովին մի՛ ապավինեք ավանդական բժշկության իմաստնությանը: Հատուկ դեղամիջոց ընտրելիս պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Ավանդական բժշկության կողմից առաջարկվող բաղադրատոմսերը ավելի լավ է օգտագործել որպես բուժման հիմնական ընթացքի լրացում:
Կախարդական ֆիկուս
Ֆիկուսների մեջ հանդիպում են տարօրինակ տեսակներ: Այդ ֆիկուսը՝ գլխացավանք է։ Եթե նրան չջրես, նա տերևաթափ է լինում, եթե շատ ես ջրում, նա դարձյալ թափում է տերևները։ Միջանցիկ քամու պատճառով նույնպես տերևաթափվում է, եթե նրան տեղափոխես, դե դուք արդեն գլխի ընկաք, նա էլի թափում է տերևները (շատ ծաղիկներ կան, որ չեն սիրում, երբ իրանց տեղափոխում են, բայց ոչ այդ աստիճան): Եթե ձեր բախտը բերի, և նրա դուրը գա ձեր ընտրած տեղը, ապա կաճի շատ գեղեցիկ բույս, սակայն նրա կողքին շնչեք զգուշորեն․ ինչ գիտես, նա կարող է տերևաթափել:
Մի քանի փաստեր մեղրի, մեղուների և մեղվապահների մասին
Կուեվաս դե լա Արանիա իսպանական քարանձավում պահպանվել են ժայռապատկերներ, որոնք 10.000 տարեկան են։ Դրանց վրա պատկերված են մարդիկ, որոնք մեղր են քամում։ Մինչև հիմա քարանձավի հռչակը միան աճել է, և այսօր այստեղ անցկացվում են մեղրի ամենամյա փառատոններ այդ մթերքի երկրպագուների համար։ Եթե դուք էլ եք դրանց թվում, ձեզ օգտակար կլինի Սվետլաննա Գվյազինայի խորուրդները։ Նրա ամուսինը մեղվաբույծ է, իսկ ընտանիքն ունի երկու մեղվանոց, այնպես որ Սվետլանան շատ լավ գիտի մեղրի՝ շատերին անհայտ նրբությունների մասին։
Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին
Հայաստանը առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, և այստեղ պահպանվել են հնադարյան վանքեր։ Տեղաբնակներն առաջարկում են, որ ձեր ճանապարհորդությունը սկսեք Վաղարշապատ՝ Էջմիածին քաղաքից, ամեն դեպքում դա գտնվում է Երևանից ոչ հեռու․ ընդամենը երեսուն րոպեի ճանապարհ է երթուղայինով։