Մի քանի փաստեր մեղրի, մեղուների և մեղվապահների մասին

med

Կուեվաս դե լա Արանիա իսպանական քարանձավում պահպանվել են ժայռապատկերներ, որոնք 10.000 տարեկան են։ Դրանց վրա պատկերված են մարդիկ, որոնք մեղր են քամում։ Մինչև հիմա քարանձավի հռչակը միան աճել է, և այսօր այստեղ անցկացվում են մեղրի ամենամյա փառատոններ այդ մթերքի երկրպագուների համար։ Եթե դուք էլ եք դրանց թվում, ձեզ օգտակար կլինի Սվետլաննա Գվյազինայի խորուրդները։ Նրա ամուսինը մեղվաբույծ է, իսկ ընտանիքն ունի երկու մեղվանոց, այնպես որ Սվետլանան շատ լավ գիտի մեղրի՝ շատերին անհայտ նրբությունների մասին։

Ինքնին կարևոր է, թե երբ են քամում մեղրը, դա նկատելիորեն կախված է տեղանքից։ Ալթայի երկրամասում քամելու հիմնական ժամանակահատվածը օգոստոսի վերջն է, բայց մինչև օգոստոս նույնպես մեղր են քամում քիչ քանակությամբ։ Այսինքն՝ հունիսի սկզբին, օրինակ, մենք քամում ենք ակացիայի մեղրը, այն սպիտակ է, հոտավետ, բայց գերալերգիկ։

Եթե դուք պատրաստվում եք խանութից մեղր գնել, ապա իրականում գնում եք տաքացրած ինչ-որ բան։ Պարզապես խանութները գնում են էժան մեղր, տաքացնում այն, և լցնում տարաների մեջ։ Այսպիսի մեղրը հաճախ նստվացք է տալիս, այն գուցե վատը չէ։ Վատը չէր եղել։ Բայց  ջերմամշակումից հետո դառնում է անպետք։ Այդ պատճառով էլ ավելի լավ է թեյին մեղր չխառնել, այլ առանձին ուտել։

Լավագույն տարբերակ է մեղրը փորձված տեղերից, ծանոթներից գնելը, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է իրականացնել։ Այնպես որ, ավելի լավ է՝ միանգամից պատմեմ ամենավատ տարբերակի՝ էքսպեսս-մեղրի մասին։

Էքսպրես-մեղրն այն է, երբ մեղուներին նեկտարի փոխարեն շաքարաջուր են տալիս։ Մեղուները արագորեն այն վերամշակում են, ավելացնում իրենց ֆերմենտը և վերջ։ Անհոտ, անհամ մեղրը պատրաստ է։ Այն իրականում ոչ մի հոտ չունի և պարզապես քաղցր է։ Եթե երկար պահվում է փակ տարայի մեջ, «խեղդվում է», այսինքն՝ խեղդող հոտ է գոյանում։

Այնպես որ, եթե դուք ստուգված մարդիկ չունեք, ապա մեղրի համար ավելի լավ է գնաք տոնավաճառ։ Այնտեղ, որպես կանոն, շատ վաճառողներ կան, և հեշտ է շատից ընտրություն կատարելը։  Ավելի լավ է նախապես իմանալ, թե որտեղ է ամենամյա փառատոն անցկացվում, իսկ այնտեղ սովորաբար լինուն են միևնույն վաճառողները։ Վատ ապրանք վաճառելը այնքան էլ խելացի չէ, եթե նրանք ամեն տարի մեղրի վաճառքով են զբաղվում։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Գոռ Բաղդասարյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s