Կախարդական ֆիկուս

d686d5abd5afd5b8d682d5bd

Ֆիկուսների մեջ  հանդիպում են տարօրինակ տեսակներ: Այդ ֆիկուսը՝ գլխացավանք է։  Եթե նրան չջրես, նա տերևաթափ է լինում, եթե  շատ ես  ջրում,  նա դարձյալ թափում է տերևները։ Միջանցիկ քամու պատճառով  նույնպես տերևաթափվում է, եթե նրան տեղափոխես, դե դուք արդեն գլխի ընկաք, նա էլի թափում է տերևները (շատ ծաղիկներ կան, որ  չեն սիրում, երբ իրանց տեղափոխում են, բայց ոչ այդ աստիճան): Եթե ձեր բախտը բերի, և նրա դուրը գա ձեր ընտրած տեղը, ապա կաճի շատ գեղեցիկ բույս, սակայն նրա կողքին շնչեք զգուշորեն․ ինչ գիտես, նա կարող է տերևաթափել:

Տարածված է այն կարծիքը, որ ֆիկուսը գործնականում կարող է օգտակար լինել բոլոր տներում։ Եվ եթե ճշտորեն հետևեք այս բույսի խնամքին, ապա այն երկար ժամանակ կարող է ուրախացնել ձեզ իր գեղեցկությամբ և առողջություն ու երջանկություն բերել։ Գոյություն ունի մի լեգենդ այն մասին, որ երեխա չունեցող մի հարուստ զույգ երեխա է ունենում այն բանից հետո, երբ մի ծերունի նրանց տուն ֆիկուս  է բերում ու խնդրում խնամել այն։ Ամուսիններն անում են  այնպես, ինչպես ծերունին է հանձնարարում նրանց։ Դրա համար էլ իզուր չէ, որ կա այս հավատալիքը․ «Եթե ընտանիքում երեխա չկա, իսկ ամուսիններն շատ են ուզում զավակ ունենալ, ապա անպայման պետք է տանը ֆիկուս պահել»։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից Կարինե Ներսեսյանի և Մարիամ Վարդանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s