Խոտաբույսերով բուժումը այժմ շատ տարածված է, բայց ոչ բոլորը գիտեն բուժման ամենակարևոր կանոնները: Ի վերջո, ոչ բոլոր բույսերն են հարմար մարդկանց համար, ուստի խոտաբույսերով բուժումը պետք է ճիշտ կիրառել: Մասնագետները նախազգուշացնում են, որ ոչ պատշաճ օգտագործման դեպքում բուժիչ բույսերն ու խոտաբույսերը ոչ թե օգնում, այլ վնասում են առողջությանը: Նույնիսկ ամենաանվտանգ խոտաբույսերը կարող են լուրջ հետևանքներ առաջացնել, եթե անմտորեն և պատահաբար օգտագործվեն: Ամբողջովին մի՛ ապավինեք ավանդական բժշկության իմաստնությանը: Հատուկ դեղամիջոց ընտրելիս պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Ավանդական բժշկության կողմից առաջարկվող բաղադրատոմսերը ավելի լավ է օգտագործել որպես բուժման հիմնական ընթացքի լրացում:
Խոտաբույսերով բուժվելիս կանայք պետք է տեղյակ լինեն, որ որոշ բույսեր կարող են հանգեցնել վիժման: Եթե կինը հղի է, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ դեղաբույսերով բուժվելուց կամ շատ ուշադիր ընտրել դեղաբույսերը: Երբեմն որոշ խոտաբույսեր կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա: Այս դեպքերում ավելի լավ է սկսել միկրոհավաքածուով, այնուհետև 5-ից 7 օրվա ընթացքում զգուշությամբ հավաքածուին ավելացնել մի նոր տեսակի խոտ: Այս եղանակով հեշտ է հայտնաբերել ալերգիան: Արևքուրիկի կանոնավոր և երկարատև օգտագործումը կարող է մարդուն «իմպոտենտ» դարձնել:
Ալոե․ եթե այն խմեք այն չափաբաժիններով, ինչպես խորհուրդ են տալիս հերբալաֆի երկրպագուները, 100-ից 200 մլ (նորմալ չափաբաժնով `1 մլ) կարող է առաջացնել ստամոքսի խոցեր և արյան հոսք` կոնքազդրի շրջանում, ինչը հղի կանանց մոտ վաղաժամ ծնունդի տպավորություն կստեղծի:
Եթե չափազանց նյարդայնացած եք և որոշել եք կատվախոտ խմել, որպեսզի հանգստանաք, հիշեք, որ 5% -ոց թուրմն գործում է ճիշտ հակառակ կերպով` գրգռում է: Կատվախոտի արմատի թուրմը երկու շաբաթից ավել օգտագործել չի կարելի․ կախվածություն է առաջացնում: Այդ ժամանակահատվածից հետո դուք պետք է փոխեք թուրմը: Օրինակ՝ խմեք առյուծագիի թուրմ:
Մեծ քանակությամբ անանուխը վատացնում է քունը: Իշառվույտը, չնայած նրան, որ ըստ որոշ տվյալների՝ ունակ է պաշտպանել օրգանիզմը ռադիացիայի ազդեցությունից, վիճելի է: Երկարատև օգտագործումը հղի է ներքին արյունազեղումներով: Օշինդրը դառն է, մեծ քանակությամբ թունավոր է, նրա երկար օգտագործումը կարող է հանգեցնել ցնցումների և նույնիսկ հոգեկան խանգարումների: Օշինդրի դեղաչափի ավելցուկը կարող է հանգեցնել հալյուցինացիաների: Լայնորեն գովազդված, որպես բոլոր հիվանդությունների դեմ լավագույն դեղամիջոց համարվող լոշտակը նույնպես ունի մի շարք առանձնահատկություններ: Այն չի կարելի նշանակել մինչև հինգ տարեկան երեխաներին: Չափազանց մեծ չափաբաժիններով և երկարատև օգտագործման դեպքում մեծահասակների մոտ կարող է առաջանալ գրգռվածություն:
Նախքան բազուկի հյութ խմելը, այն պետք է մի քանի ժամ թողնել, որ թրմվի: Թարմ հյութը ունակ է սպազմ առաջացնել անոթներում: Սոխը նույնպես այդքան էլ անվնաս չէ: Եթե ամեն օր մի մեծ գլուխ սոխ եք ուտում, ապա կարող եք սրտի ցավեր ունենալ: Սոխը ուժեղացնում է ստենոկարդիան և առիթմիան: Բացի այդ, ինչպես ծովաբողկը, այնպես էլ սխտորը, ղանձիլը ուժեղացնում են թթվայնությունը։
Հունական ընկույզը կարող է առաջացնել ուղեղի անոթային սպազմ և գլխացավեր, եթե միանգամից ուտեք ավելի քան 10 հատիկ: Մասուրը համեղ և օգտակար է, բայց վատ է ազդում ատամների էմալի վրա։ Մասուր ուտելուց հետո դրանից խուսափելու համար լվացեք բերանը։
Առողջության համար օգտակար բուժիչ բույսերի հետ միասին բնության մեջ հայտնաբերվում են թունավոր հատկություններով բույսեր: Ինչպե՞ս օգտագործել դրանք անհրաժեշտության դեպքում և ինչից պետք է զգույշ լինել դրանց օգտագործման ժամանակ (տես «Թունավոր բույսեր»):
Շատ բույսեր և խոտաբույսեր կարող են լինել թունավոր, դրա համար բուժելու ժամանակ պետք է լինել ուշադիր, և զգուշությամբ մոտենալ այդ խոտաբույսերին։ Օրինակ, անուշահոտ մանուշակը, գարնանային ադոնիսը թունավոր են, համոզվելու համար դրանք օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Թունավոր են սպիտակ ջրաշուշանը․ այն օգտագործելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դեղաչափը. հովտի շուշանը պետք է շատ ուշադիր ընտրել: Եռագույն մանուշակի երկար օգտագործումն ու չափից ավելի շատ դոզան կարող է առաջացնել փսխում, պանոս և եռաքոր ցան։ Այնպես որ ինքնաբուժումով զբաղվելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Համբարձումյանի, Անիտա Գևորգյանի, Լիլիա Սոսոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս