Ազնվամորու և հաղարջի արագ պատրաստում

Без названия

Ամառը տարվա ամենահամեղ ժամանակն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում արքայամորու և հաղարջի հասունացմանը: Սա ժամանակ է ոչ միայն այս հրաշալի հատապտուղների բույրով ու համով հաճույք ստանալու,  վիտամինաթերապիայի կուրս ստանալու համար, այլև համեղ և օգտակար պաշար պատրաստելու ձմեռվա համար:

Բայց, ինչպես միշտ, ժամանակն ամեն ինչի համար չի հերիքում, չէ՞ որ ամառն այնքան կարճ է, ուստի ստիպված ես փնտրել համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմսեր: Այս պատրաստուկը, որը ես անվանում եմ «ծույլիկ հաղարջ» և «ծույլիկ ազնվամորի» իրականացվում  է շատ արագ: Այն ուղղակի հիանալի համ ունի, խիտ և բուրավետ մուրաբա է, բայց առանց անախորժ քաղցր համի: Այսպիսի պատրատուկը կարելի է մատուցել որպես ինքնուրյուն աղանդեր թեյի և սուրճի հետ, նաև օգտագործել թխվածքաբլիթների մեջ որպես միջուկ:

Նախապատրաստական աշխատանքների համար հարկավոր է՝

  • ազնվամորի՝ 600 գրամ կամ հաղարջ 600 գրամ
  • շաքարավազ՝ 300 գրամ
  • մսաղաց կամ էլէկտրակոմբայն
  • մուրաբա եփելու կաթսա
  • ջերմամշակման ենթարկելու բանկաներ և կափարիչներ
  • փայտե գդալ խառնելու համար:

Նոր հավաքած ազնվամորին մանրակրկիտորեն լվանալ ջրով, թողնել քամվի։  Լվացված ազնվամորին լցնել էլեկտրակոմբայնի մեջ, ավելացնել շաքար  և ամեն ինչ լավ  մանրացնել միջին արագության վրա։ Ստացվածը լցնել կաթսայի մեջ, թողնել, որ եռա և 5 րոպե անընդմեջ խառնել։ Այսքանից հետո մեր  եփուկը կունենա բավականին ջրիկ  բաղադրություն։ Կաթսան դնում ենք մի կողմի վրա և  ժամանակ առ ժամանակ  խառնում։ 10-12 ժամ հետո  մուրաբան կունենա ավելի թանձր  բաղադրություն, մրգի թթվային միջոցները նպաստում են դրան։

Ջերմամշակման ենք ենթարկում բանակաները և կափարիչները։ Ես այս ամենն անում եմ  եռացրած ջրով։

Չնայած հաղարջի մեջ թթվայնություն պարունակող նյութերը, որոնք նպաստում են դանդողացմանը, ավելի շատ են, այնուամենայնիվ  ազնվամորին այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում ավելի թանձր է ստացվում: Նկարի մեջ շատ լավ երևում է թե ինչպիսին է մուրաբան 10 ժամ անց: Կաթսան դնում ենք կրակի վրա և եփում ենք մինչև եռման աստիճան: Մուրաբան լցնում ենք ավելի վաղ ջերմամշակման ենթարկած բանկաների մեջ, փակում և բանկաները շրջած դնում մինչև լիովին սառչելը: Պատրաստման այս  ձևը բոլորովին ջուր չի պահանջում, չի ենթարկվում բազմակի եփման գործընթացի, արդյունքում լիովին բացառվում է մուրաբան շատ կամ քիչ եփած լինելու հնարավորությունը։ Այս տարբերակով եփած մուրաբայի  մեջ առավելագույնս պահպանվում են կենսաբանորեն ակտիվ տարրերն ու վիտամինները, որոնք այնքան անհրաժեշտ են խստաշունչ ձմռանը։

94cabd

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիամ Փաշայանի, Անուշիկ Քելամյանի, Ավետիս Պետրոսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s