Սեբաստացիական պատումներ․ Մարիամ Վարդանյան

71081193_834581596943974_1755749855709364224_n

Ես Մարիամ Վարդանյանն եմ։ Սովորում եմ Քոլեջի 2-րդ կուրսում։ Դեռ անցած տարի, երբ սովորում էի առաջին կուրսում,  ընտրեցի «Զարդակիրառական արվեստ» մասնագիտությունը, դրա մեջ մտնում է կավագործություն, գորգագործություն, նկարչություն, բատիկա, այսինքն՝ ձեռարվեստ։ Ձեռարվեստով զբաղվել մանկուց եմ սիրել, նկարել եմ բավականին շատ, մայրիկս փոքր ժամանակվանից մինջև հիմա պահում է իմ բոլոր նկարները, իսկ ես ժամանակ առ ժամանակ նայում եմ դրանք։ Գորգագործություն ես սովորել եմ դեռ դպրոցում՝ տեխնալոգիայի դասերին, և այն շատ եմ սիրել։  Մինչև հիմա պահում եմ իմ փոքրիկ դազգահը և մեկ-մեկ զբաղվում դրանով։ Բատիկայով կյանքումս չեմ զբաղվել, իսկ ա՛​յ կավագործությունը, իմ մասնագիտության ամենասիրելի ճյուղն է։ Ճիշտ է, ես դրանով սկսել եմ զբաղվել քոլեջում, բայց հասցրել եմ սիրել և հմտանալ, իսկ մինչ այդ ես կավի փոխարեն կավիճն ու ծեփամածուկն եմ օգտագործել։ Ես շատ եմ սիրում  իմ մասնագիտությունը և ապագայում էլ նպատակ ունեմ ձեռարվեստով զբաղվել, ու քանի որ այս մասնագիտությունը շատ հազվադեպ է հանդիպում,  կարծում եմ, որ ինձ հաջողողություն է սպասում։ Հիմա ես կարողանում եմ կավով աշխատել և բավականին շատ բան եմ կարողանում  սարքել, իսկ մնացած ճյուղերը ինձ մոտ դեռ այդքան զարգացած չեն, ինչքան կավագործությունը։ Կարծում եմ ինձ այդ հարցում դեռ շատ կօգնի իմ շատ սիրելի ուսուցչուհին` ընկեր Թերեզան։

Մարիամ Վարդանյան, Քոլեջ, 2-րդ կուրս

Իմ կավագործական աշխատանքները․

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s