Արմեն Թորոսյանը սովորում է Քոլեջի 4-րդ կուրսում։ Նրա ուսուցիչը՝ Սուսան Ամուջանյանը հաստատում է, որ Արմենը շատ հետաքրքիր տղա է, սիրում է լուսանկարել, չափազանց աշխատասեր է՝ օժտված պատասխանատվության բարձր զգացումով։
Месяц: Декабрь 2019
Մազերի ներկի առաջացման պատմությունից՝ հնագույն ժամանակներ
Համոզված եմ, որ քո կյանքում գոնե մի անգամ մազ ներկել ես: Մազերի ներկումը հեշտությամբ մտավ մեր առօրյա կյան,ք ու հիմա արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է փոխել ոճը` առանց մազերի գույնը փոխելու: Հետաքրքիր է՝ ինչպես էին դրանից գլուխ հանում մեր նախնիները:
Հանդիպում Մարկ Գրիգորյանի հետ
Դեկտեմբերի 4-ին Քոլեջում մեզ հյուրընկվալել էր հայտնի լրագրող, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Նա նաև դասախոսում է Երևանի պետական համալսարանում, եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենը։
Թարգմանում են Քոլեջի սովորողները
Տարբեր երկրներում դասավանդվող վեց առարկաներ, որոնք ոչ մի աշակերտ չի ցանկանում բաց թողնել
Ճապոնիա․ հիացում բնությամբ
Ճապոնիայում անցնում են մի հրաշալի առարկա՝ «Հիացմում բնությամբ» կոչվող դասընթացը, որի նպատակն է դպրոցականներին սովորեցնել գնահատել շրջակա միջավայրը, որը համակարգիչների և տեխնիկայի այլ միջոցների պատճառով երեխաները պարզապես դադարել են նկատել։ Կենդանական և բուսական աշխարհը նկատել հասցնելու համար ինչպես մաթեմատիկայի կամ աշխարհագրության համար, սովորողները պարտադիր ստանում են գնահատականներ և անգամ հանձնում քննություններ։