Տարբեր երկրներում դասավանդվող վեց առարկաներ, որոնք ոչ մի աշակերտ չի ցանկանում բաց թողնել
Ճապոնիա․ հիացում բնությամբ
Ճապոնիայում անցնում են մի հրաշալի առարկա՝ «Հիացմում բնությամբ» կոչվող դասընթացը, որի նպատակն է դպրոցականներին սովորեցնել գնահատել շրջակա միջավայրը, որը համակարգիչների և տեխնիկայի այլ միջոցների պատճառով երեխաները պարզապես դադարել են նկատել։ Կենդանական և բուսական աշխարհը նկատել հասցնելու համար ինչպես մաթեմատիկայի կամ աշխարհագրության համար, սովորողները պարտադիր ստանում են գնահատականներ և անգամ հանձնում քննություններ։
Բաշկիրիա․ մեղվաբուծություն
Բաշկիրիայում գոյություն ունեն հարյուրից ավելի դպրոցներ, որոնք ունեն իրենց մեղվանոցները: Մեղվաբուծության դասընթացներին երեխաներին սովորեցնում են խնամել փեթակները և մեղր հավաքել: Այս դասընթացը երեխաներին նաև սովորեցնում է լինել համբերատար, ուշադիր և կոկիկ:
Իզրայել․ կիբերանվտանգություն
Ժամանակակից մարդու կյանքը գնալով ավելի ու ավելի է խորանում համացանցի մեջ, և իզրաելցիները որոշել են ինչպես հարկն է հետևել ինտերնետային կյանքի անվտանգությանը։ «Կիբերպատերազմների տեսության և պրակտիկայի» դասերին սովորողներին ուսացանում են, թե ինչպես պետք է իրենց պահել համացանցում, ինչպես ճիշտ արձագանքել բլոգների և սոցիալական կայքերի մեկնաբանություններին, իսկ մնացած առանձին թեմաներին անդրադառնում են՝ խաղերի հետ կապված։
Հայաստան. ժողովրդական պարեր
Ժողովրդական պարերը Հայաստանի ժամանակակից հպարտությունն են: Այստեղ մոտ մեկուկես հազար պար գոյություն ունի, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը և իր հատուկ նշանակությունը: Հետևաբար՝ հայրենի մշակույթին նվիրված դասերը քիչ թվացին հայ ուսուցիչներին, և 2013 թվականից նրանք որոշեցին ժողովրդական պարերի դասավանդումը դպրոցական պարտադիր առարկա դարձնել:
Ավստրալիա․ սերֆինգ
Ավստրալիայում ալիքներ նվաճողների գլխավոր կենտրոնի տիտղոսը պահպանելու նպատակով դպրոցներում սեֆինգի դասեր են անցկացվում: Երկրի իշխանությունները հոգ են տանում, որ լողափերից և ոչ մեկում պատահականորեն չհայտնվեն այնպիսի այցելուներ, որոնք տեղացիներից ավելի լավ են լողում։ Նույնպիսի դասընթացներ են ներմուծվել նաև Հավայան կղզիների դպրոցներում։
ԱՄՆ․ գիտական հայտնագործություններ
ԱՄՆ-ում տեսական դասընթացից հետո բոլոր սովորողներին տրվում է միևնույն տնային առաջադրանքը, որի իմաստը ինչ-որ գյուտ անելն է: Այն ավարտելու համար անհրաժեշտ է մի ամբողջ տարի։ Դրան հաջորդում է աշխատանքի արդյունքների շնորհանդեսը ամբողջ դասարանի առաջ,ապա քննարկումը նախագծի հաջողության և համապատասխանության վերաբերյալ և վերջապես` տարեկան գնահատականը:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Քոլեջի «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների