Դեկտեմբերի 4-ին Քոլեջում մեզ հյուրընկվալել էր հայտնի լրագրող, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Նա նաև դասախոսում է Երևանի պետական համալսարանում, եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենը։
Մեր հյուրը նախ շրջեց Քոլեջում, եղավ հիդրոպոնիկայի, խաղողի և գինու լաբորատորիաներում, մեր Վերնատանը, որտեղ ընթանում են շինարարական վերջին աշխատանքները։ Հետո հանդիպման սրահում մենք ծանոթացանք մեր հյուրին, լսեցինք և մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք նրան։ Իմացանք նրա «Անծանոթ Երևան» հեղինակային հաղորդումների մասին, որտեղ նա ներկայացնում է Երևան քաղաքի ճարտարապետական հետաքրքիր շինությունները, պատմում նրանց մասին, ասաց, որ հաղորդման աշխատանքային խումբը պատրաստել է մոտ 70 հաղորդում և նպատակ ունի շարունակելու այդ հաղորդումները նաև հանարապատության այլ քաղաքներում, հետո էլի հետաքրքիր տեղեկություններ պատմեց, որոնց մասին դժվար թե համացանցից կարողանայինք իմանալ։ Մենք նրան միայն հեռուստացույցով էի տեսել, չէինք պատկերացնում, որ մի օր մեզ բախտ կվիճակվի տեսնել իրեն և խոսել նրա հետ։ Շատ հետաքրքիր էր զրուցել նման տաղանդավոր անձնավորության հետ։ Հուսով ենք, որ սա մեր վերջին հանդիպումը չէր, և ապագայում մենք կրկին կհանդիպենք նրան։ Դիտեք նկարաշարը։
Պատումը՝ Քնարիկ Հարությունյանի և Մարիամ Շախվերդյանի, Քոլեջ, 1-ին կուրս