Մազերի ներկի առաջացման պատմությունից՝ հնագույն ժամանակներ

Rimlyanki

Համոզված եմ, որ քո կյանքում գոնե մի անգամ մազ ներկել ես: Մազերի ներկումը հեշտությամբ մտավ  մեր առօրյա կյան,ք ու հիմա արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է փոխել ոճը` առանց մազերի գույնը փոխելու: Հետաքրքիր է՝ ինչպես էին դրանից  գլուխ հանում  մեր նախնիները:

Մազերի ներկումը Հին Եգիպտոսում

Հազարամյակներ ի վեր եգիպտացիները նախընտրում էին կապույտ-սև կամ մուգ կարմիր մազերի գույները: Դեռևս մեր թվարկությունից առաջ՝ չորրորդ հազարամյակում, դրան նպաստում  և մինչև օրս էլ օգտագործվում է հայտնի հինան: Որպեսզի ներկապնակը բազմազանացնեին, եգիպտացի գեղեցկուհիները  նոսրացված հինայի փոշունխառնում էին տարբեր տեսակի բաղադրիչներ, որոնք այսօր կարող են  խուճապ առաջացնել մեր ժամանակակիցների մոտ: Օգտագործում էին կովի արյուն կամ թակած շերեփուկ: Մազերը վախեցնող նման ոչ պատշաճ  վեաբերմունքով միանգամից փոխում էին գույնը: Ի դեպ՝ եգիպտացիները շուտ էին սպիտակում. գենետիկական նախահակվածության  դեմ նրանք պայքարում էին գոմեշի արյան,  խաշած սև կատուների  յուղի կամ ագռավի ձվերի միջոցով: Իսկ սև գույն ստանալու համար բավարար էր խառնել հինան ինդիգոյի հետ: Այդ բաղադրատոմսից մինչ օրս օգտվում են բնական ներկ սիրողները:  

Մազերի  ներկումը Հին Հռոմում

Այստեղ շատ նորաձև էր տիցիանական գույնի մազերը: Այդ գույնը ստանալու համար տեղացի աղջիկները մազերը լվանում էին այծի կաթից պատրաստված օճառով և հաճարենու ծառի մոխիրով և հետո ժամերով նստում արևի տակ: Ի դեպ՝ մազերի ներկերի խառնուրդները հռոմեական գեղեցկուհիների մոտ հարյուրավոր էին: Օգտագործում էին, ժամանակի նորաձևությանը  հատուկ, իսկ երբեմն  նաև անհավանական բաղադրիչներ՝  մոխիր, կեղև և ընկուզենու տերևներ, կրաքարի, տալկի, հաճարենիու մոխիր, սոխի կեղևներ և տզրուկներ: Իսկ երջանիկները, որոնք շատ  հարուստ էին, ոսկի էին շաղ տալիս մազերին, որպեսզի բաց գույնի մազերի ձև ստեղծեին: Հենց Հռոմում է առաջին անգամ  հորիվնել մազերի քիմիական ներկման ձևը: Մազերը զգալիորեն մգացնելու համար աղջիկները խոնավացնում էին   կապարի սանրը՝ այն քացախի մեջ թաթախելով,  և սանրվում: Գանգուրների վրա պահված կապարի աղերը մուգ երանգ ունեին:

Մազերի ներկումը կելտերի և գալերի մոտ

Դեռ 1000 տարի մեր թվարկությունից առաջ տղամարդկանց խելքը գնում էր շիկահերների համար: Այդ պատճառով աղջիկները փորձում էին  «սպիտակեցնել» իրենց գանգուրները կրաքարի ջրի օգնությամբ, ինչը մազերը շողշողուն սպիտակ էր դարձնում:

Մազերի ներկումը հին Հունաստանում

Այստեղ բոլորը ցանկանում էին նմանվել ոսկեծամ Աֆրոդիտեին և ներկում էին գանգուրները պոտաշի խառնուրդով (կալիումի կարբոնատի լուծույթ), դեղին ծաղիկներով, իսկ նրանց, որոնց համար դա անհասանելի էր, բավարարվում էին կովի մեզով:

Մազերի ներկումը Թունիսում

Թունիսցի հարսնացուները իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունից առաջ իրենց արտաքինը կարգի էին բերում «Մարդումա» կոչվող լուծույթի շնորհիվ: Դրա մեջ մտնում էր սև ընկույզ, մեխակ, պղնձի սուլֆատ:

Մազերի ներկումը լուսավորչական դարաշրջանում

Չնայած եկեղեցու արգելքներին՝ աղջիկները շարունակում էին մազերի գույների,  հետևաբար և ներկանյութերի փորձարկումները:  Օգտագործում էին նույն հինան, ծաղկեփնջերի ծաղիկներ,  ծծմբի փոշի, սոդա, խավիար, շաֆրան, ձու և հորթի երիկամներ:  Ֆրանսիան, ինչպես միշտ, նոր գունազարդման մեջ առաջատար էր: Այդպես՝ Մարգո Վալուան հայտնաբերեց իր մազերի բաց գույն ստանալու բաղադրատոմսը, որը, ցավոք, չպահպանվեց: Իսկ գանգուրները ներկելիս ֆրանսիացիներն օգտվել են հռոմեացիների կողմից փորձված բաղադրատոմսերից:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը` Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s