Մեր լուսանկարիչները՝ Արմեն Թորոսյան

79372418_1476690702500274_189099631857106944_n

Արմեն Թորոսյանը սովորում է Քոլեջի 4-րդ կուրսում։ Նրա ուսուցիչը՝ Սուսան Ամուջանյանը հաստատում է, որ Արմենը շատ  հետաքրքիր տղա է, սիրում է լուսանկարել, չափազանց աշխատասեր է՝ օժտված պատասխանատվության բարձր զգացումով։

Չնայած որոշ խնդիրներին՝ Արմենը շատ արագ է ներառվել ուսումնական գործընթացի մեջ։ Նա լուսանկարում է բնության տեսարաններ, քաղաքային պատկերներ, մարդկանց ու կենդանիներին, և շատ մեծ տարբերություն կա Արմենի նախկին  և ներկա  լուսանկարների միջև․ նա հաղթահարել է իր բոլոր բարդույթները, վախերը, այսօր նրա  ֆոտոխցիկի օբեկտիվը ավելի հաստատուն է ֆիքսում իրեն հետաքրքրող պահերը, դրվագները։ Արմենը  խոստովանում է, որ սիրում է իր մասնագիտությունը և պիտի փորձի կյանքում իր տեղը գտնել ձեռք բերած մասնագիտությամբ։ Դիտեք Արմենի նկարաշարերից մի քանիսը։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s