Ազգագրական փառատոնի շրջանակում 1-1 կուրսի սովորողները պատրաստեցին Բարեկենդանի ուտեստներից մեր ազգային փախլավան՝ դդմածեսին մատուցելու համար։ Դիտեք տեսանյութը։ Տեսանյութի հեղինակ՝ Լաուրա Հարությունյան, Քոլեջ, 1-1 կուրս։
Месяц: Январь 2020
Պատրաստում ենք ազգային տիկնիկներ
Բարեկենդանի տոնին ընդառաջ՝1-2 կուրսի ուսանողների և մեր գրականության ուսուցչուհու՝ ընկեր Կարինեի հետ միասին պատրաստեցինք ազգային տիկնիկներ: Սկզբում փայտերն իրար ամրացրինք և ստացանք տիկնիկի մարմինը, ապա կարեցինք հագուստը, գլխարկը, գոգնոցը, նկարեցինք դեմքը: մտածեցի, որ հայ կնոջը կերպարավորող տիկնիկը պետք է ունենա երկար և գեղեցիկ հյուսված մազեր, այդ իսկ պատճառով թելից հյուսեցի տիկնիկի մազերը:
Միջնադարյան Հնդկաստանի կոսմետիկան
Եթե V-XV դարերում Եվրոպայում «մութ» ժամանակներ էին, ապա Հնդկաստանում այդ ժամանակահատվածը կոչվում էր ոսկե: Այս երկրում հնագույն ժամանակներից մեծ ուշադրություն էին դարձնում վառ գույներին և երանգներին, այդ պատճառով էլ միջնադարյան Հնդկաստանի դեկորատիվ կոսմետիկայի մեջ ակտիվորեն օգտագործվել են հետևյալ հանքանյութերը։
Մազերի ներկը 20-րդ դարում
Ո՞վ գիտի` ինչով կներկեինք մենք մեր մազերը, եթե չլիներ վարսավիր Էջենա Շուլիերի կնոջ անհաջող այցը վարսավիրանոց: Սիրելի կնոջ անկենդան մազափնջերի տեսքը ոգեշնչեց տաղանդավոր փորձարկողին ստեղծել սինթետիկ ներկ, որի բաղադրիչներն էին պղնձի աղը, երկաթը, և նատրիումի սուլֆատը: Ներկը փորձելով սիրելի կնոջ մազերի վրա, Էջենը իր պատրաստած ներկող նյութերը սկսեց վաճառել վարսավիրանոցներում: «Loreal» անունով ներկը արագորեն դարձավ հայտնի, ինչը հնարավորություն տվեց Էջենին ընդլայնել արտադրությունը, բացել «Loreal» ընկերությունը և շարունակել գունային գամմայի փորձարկումները:
Tօrtilla իսպանական ուտեստ
Ամանորի նախատոներին մենք՝ Քոլեջի իսպաներենի խմբի սովորողներս, պատրաաստեցինք tortilla իսպանական ուտեստը։ Այն պատրաստելու համար նախօրոք գնել էինք անհրաժեշտ մթերքները։ Պատրաստելու համար մեզ պետք եղավ՝
կարտոֆիլ- 3 հատ, մեծ
ձու- 6 հատ
ձեթ, աղ, պանիր, կանաչի