Ամանորի նախատոներին մենք՝ Քոլեջի իսպաներենի խմբի սովորողներս, պատրաաստեցինք tortilla իսպանական ուտեստը։ Այն պատրաստելու համար նախօրոք գնել էինք անհրաժեշտ մթերքները։ Պատրաստելու համար մեզ պետք եղավ՝
կարտոֆիլ- 3 հատ, մեծ
ձու- 6 հատ
ձեթ, աղ, պանիր, կանաչի
Բոլորս միասնական աշխատում էինք, օգնում էինք միմյանց կտրատել կարտոֆիլը, կանաչին։ Երբ վերջացրինք պատրաստել, դրեցինք ջեռոցը, և որոշ ժամանակ անց այն պատրաստ էր։ Հետո ամբողջ խմբով ճաշակեցինք մեր պատրաստածը։ Շատ համեղ էր, և շատ գեղեցիկ տեսք ուներ։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ միասին մենք ամեն բան կարող ենք անել։
Պատումը՝ Մարիամ Շախվերդյանի, Քոլեջ, 1-ին կուրս