Ո՞վ գիտի` ինչով կներկեինք մենք մեր մազերը, եթե չլիներ վարսավիր Էջենա Շուլիերի կնոջ անհաջող այցը վարսավիրանոց: Սիրելի կնոջ անկենդան մազափնջերի տեսքը ոգեշնչեց տաղանդավոր փորձարկողին ստեղծել սինթետիկ ներկ, որի բաղադրիչներն էին պղնձի աղը, երկաթը, և նատրիումի սուլֆատը: Ներկը փորձելով սիրելի կնոջ մազերի վրա, Էջենը իր պատրաստած ներկող նյութերը սկսեց վաճառել վարսավիրանոցներում: «Loreal» անունով ներկը արագորեն դարձավ հայտնի, ինչը հնարավորություն տվեց Էջենին ընդլայնել արտադրությունը, բացել «Loreal» ընկերությունը և շարունակել գունային գամմայի փորձարկումները:
Մազերի ներկը 20-ական թվականներին
Արդեն հայտնի «Loreal» ընկերությանը հայտնվեց մրցակից «Mary» ընկերությունը, որն արտադրում էր այնպիսի մազերի ներկ, որ ներկում էր մինչև մազերի խորքը, ինչը մազերին երկարակեցություն է տալիս:
30-ական թվականներ
«Loreal» ընկերությունը ընդլայնում է հորիզոնները, արտադրելով մազերի ներկ բնական հիմքի վրա, որն ունի բնական գույների մի ամբողջ գամմա: Գերմանիայում, սակայն, նույնպես ձեռքերը ծալած չէին նստում: «Wella» ընկերության հիմնադիրի մտքով անցավ խառնել ներկող պիգմենտը խնամող նյութի հետ, ինչը կանանց շրջանում հիացմունք առաջացրեց:
Մազերի ներկը 40-50-ական թվականներին
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ մի ձևով չանդրադարձավ կանանց վրա` լինել գեղեցիկ: Մազերի ներկերը դառնում էին ավելի շատ, բանաձևերը՝ ավելի լավը, մազերը՝ ավելի գեղեցիկ:
Մազերի ներկը 60-ական թվականներին
Կոսմետիկայի վաճառքը առաջ էր գնում շատ արագ քայլերով: Այսպես «Schwarzkopf» »ընկերությունը ստեղծեց «Igora Royal», ներկը, որը դարձավ իսկական դասական ներկ: Այդ նույն ժամանակ ամբողջ աշխարհի քիմիկոսները աշխատում էին առանց պերօքսիդի ներկի վրա, որով կարող էին ներկել մոխրագույն մազերը: Ավելանում են մազերի ներկերը, աշխարհի գեղեցկուհիները համարձակ օգտագործում են դրանք:
Մազերի ներկը ժամանակակից աշխարհում
Հիմա մեզ հասանելի են աներևակայելի բանաձևեր, տարբեր արտադրողների ներկեր: Գիտությունը իր տեղում չի մնում, այսօր ստեղծվում են մուսսեր, փրփուրներ, շամպուններ, բալզամներ, տոնիկներ: Աղջիկները ներկում են մազերը, որպեսզի տրամադրություն բարձրացնեն՝ չվախենալով իրենց մազերի համար: Նոր բանաձևերը հարուստ են օգտակար նյութերով՝ սպիտակուցներով, ամինաթթուներով, կերատինով և կենսաբանական հավելումներով: Չնայած ներկերի մեծ ընտրությանը՝ շատ աղջիկներ նախընտրում են բնական ներկեր և վերադարնում են հինայի, բասմայի, սոխի կեղևի, նույնիսկ ճակընդեղի օգտագործմանը:
Աղբյուրը` այստեղ։
Թարգմանությունը` Քոլեջի շրջանավարտ Անի Հարությունյանի