Բարեկենդանի տոնին ընդառաջ՝1-2 կուրսի ուսանողների և մեր գրականության ուսուցչուհու՝ ընկեր Կարինեի հետ միասին պատրաստեցինք ազգային տիկնիկներ: Սկզբում փայտերն իրար ամրացրինք և ստացանք տիկնիկի մարմինը, ապա կարեցինք հագուստը, գլխարկը, գոգնոցը, նկարեցինք դեմքը: մտածեցի, որ հայ կնոջը կերպարավորող տիկնիկը պետք է ունենա երկար և գեղեցիկ հյուսված մազեր, այդ իսկ պատճառով թելից հյուսեցի տիկնիկի մազերը:
Խոստովանեմ, որ առաջին անգամ վեցերորդ դասարանում էի պատրաստել ազգային տիկնիկ, երևի այդ էր պատճառը, որ ինձ համար ավելի հեշտ թվաց աշխատանքը:
Պատրաստեցինք հինգ տիկնիկ, որոնցից չորսը մարմնավորում էին կնոջ կերպար, իսկ մեկը տղամարդու: Հետաքրքիր աշխատանք էր:
Լիլիա Ղուլյան, Քոլեջ, 1-2 կուրս