Ինչո՞ւ 20-րդ դարի նկարիչները այդպես «վատ» էին նկարում

28013665-10414760-img-0-1542373803-1542373808-1500-1-1542373808-728-9fba4b2149-1542633751

19-րդ դարում գեղանկարչության մեջ ձևավորվեց մի ոճ, որը կոչվեց պրիմիտիվիզմ, կամ պարզունակ արվեստ։ Նրա ներկայացուցիչները պարզեցնում էին նկարը ու ձևերը դարձնում էին այնքան հասարակ, կարծես մանկական նկարներ են կամ նախնադարյան արվեստի նմուշներ։

Պարզունակ արվեստի որոշ ներկայացուցիչների մի քանի  նկարներ մտել են համաշխարհային մշակույթի արվեստի գանձարան և մեծ տպավորություն են գործել ժամանակակիցների վրա։ Եվ դա միայն այն պատճառով, որ այդ նկարիչները ակադեմիական կրթություն չունեին։ Փիրոսմանին և Ռուսոն եղել են ընդամենը ինքնուս նկարիչներ, բայց նրանց նկարները գրավեցին բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ տեսել էին և ձանձրանում էին ավանդական նկարչությունից։ Այսպիսի նկարները ասես դարձան կենսական պարզության ծարավը հագեցնող մի կում։

Իսկ ահա 19-20-րդ դարի պրոֆեսիոնալ ավանգարդիստ-նկարիչները իրենց ուսերին ունեին գեղարվեստական կրթություն և ուժեղ իմացություն։ Նրանք ինչպես ասես կարողանում էին նկարել, բայց ինչ-որ պահ որոշեցին նկարել հենց այդպես՝ նմանակելով պրիմիտիվիստներին։ Ինչպես ասում են՝ այդպես է մտածված, չէ՞ որ դա բոլորովին նոր ( դա նշանակում է, որ հետաքրքիր էր նրանց համար, ովքեր հոգնել էին հինից) միջոց էր դիտորդի վրա ազդելու համար։

Նկարիչները հիանալի գլուխ էին հանում այն նկարներից, որոնք նկարված էին  ակադեմիական կլասիցիզմի ոգով, և հենց այդ պատճառով էլ նրանց համար դա ձանձրալի էր։ Երիտասարդ Պիկասոն հոգեցունց և բավական ռեալիստական նկարներ էր ստեղծում։ Իսկ ահա հասուն Պիկասոն ընտրեց իր համար այնպիսի ճանապարհ, որ շշմեցնում ու կենդանացնում է մարդկային աչքը, ու օգնում է ցուցադրել ձևերի հիանալի կոլորիտային ճաշակ և զգացողություն։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Վարդուհի Սաղաթելյանի և Մարիա Բուդոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s