Լոնդոնի Կայսերական քոլեջում ուսումնասիրություններ են իրականացվել, որի ընթացքում պարզվել է, որ կարմիր գինիներում պարունակվող «ռեսվերատրոլ» կոչվող բաղադրիչը ունի հակաբորբոքային հատկությունների գործողության լայն շրջանակ և զգալիորեն ճնշում է ասթման, ինչպես նաև թոքերի այլ քրոնիկ հիվանդություններ:
«Ռեսվերատրոլ» կոչվող բաղադրիչը մանրամասն ուսումնասիրվել է բջջային մակարդակում:
Բժիշկները այս նյութի շատ կարևոր հատկություն են համարում այն փաստը, որ նա թույլ չի տալիս շնչուղիների էպիթելիային բջիջները ազատել միջնորդ մոլեկուլներից: Սրանք նյութեր են, որոնք փոխում են ներթափանցող թաղանթային ունակությունները:
Բացի այդ՝ հետազոտողները պարզել են, որ ռեսվերատրոլը չի տալիս կողմնակի բարդություններ, որոնք նման են էստրոգենի և գլակոկորտիկոստերոիդի ազդեցությանը: Բայց պետք է նախազգուշանալ, որ միայն կարմիր գինին ընդունելը օրգանիզմին այդպիսի բուժիչ ազդեցություն չի տալիս: Գինու մեջ գոյություն ունեցող ռեսվերատրոլ նյութը կարող է օգտակար լինել, եթե այն պատրաստվի որպես առանձին պատրաստուկ՝ աերոզոլային տեսքով: Նախատեսվում է այն ներմուծել դեղաբանական արդյունաբերության մեջ:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Մերի Համբարձումյանի, Քոլեջ, 2-րդ կուրս