Լոնդոնի պատկերասրահում կկառուցվի տաղավար՝ վերամշակված թափոններով

Untitledmmmm

Ամեն տարի լոնդոնյան Սերպենտայն պատկերասրահը գրավում է շատ հայտնի ճարտարապետների`ժամանակավոր տաղավար կառուցելու նպատակով, որտեղ անցկացվում են կինոֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, նաև տեղակայված է սրճարան։ Այս  տարի  պատկերասրահը  նախագծվել  է  հարավաֆրիկյան Counterspace ստուդիայի կողմից:

Սա  արդեն  20-րդ  տաղավարն  է  պատկերասրահում։ Հեղինակների  մտահաղացմամբ՝ այն  մարմնավորում է ներգաղթյալների կյանքը  և  նրանց  համայնքները Անգլիայի մայրաքաղաքում։ Յուրաքանչյուր  ձև, տեքստուրա  և  գրադիենտ  դիտողին  ուղղորդում  են  լոնդոնյան  այն  վայրերը, որտեղ  բնակվում  են համայնքները։

Աղյուսները, որոնցից ենթադրվում է կառուցել տաղավարը, 90%-ով  բաղկացած կլինեն  վերամշակված շինարարական թափոններից և աղբից։ Դրանք այրում չեն պահանջում, ինչը տասն անգամ նվազեցնում է ածխածնի արտանետումը։ Փայտի  փոխարեն  ճարտարապետները  կօգտագործեն  խցան․ այն  ոչնչով  վատ  չէ, իսկ  ծառեր  կտրել տաղավարի պատրաստման  համար  անհրաժեշտ  չի լինի։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Լիլիա Սոսոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s