«Նարիրան» ապրանքանիշի ողջ արտադրանքը պատրաստվում է ձեռքով՝ բարձրորակ եթերայուղերի, բուսական յուղերի եւ բույսերի մզվածքների կիրառմամբ: «Նաիրիանը» վերահսկում է արտադրական ողջ ընթացքը` կոսմետոլոգիական հետազոտություններից և բանաձևերի ստեղծումից մինչև բուսական բաղադրիչների մշակում, եթերայուղերի եւ բազային յուղերի ստացում: Այդ մոտեցումը թույլ է տալիս երաշխավորել յուրաքանչյուր արտադրանքի որակն ու թարմությունը:
Այս ընկերությունը գիտնականների, գյուղատնտեսների, շուկայագետների, գեղեցկության խորհրդատուների եւ ձևավորողների խումբը բարդ աշխատանք է տարել՝ ստեղծելու կատարելապես բնական կոսմետիկական միջոցների շարքեր, որոնք ներդաշնակ ձոն են գեղեցկությանն ու առողջությանը:
Առողջությունը ընկերության գործունեության անկյունաքարն է, ուստի «Նաիրիանի» ողջ արտադրանքը միանգամայն զերծ է պարաբեններից, ֆտալատներից, արհեստական բույրերից և ներկերից: Ավելին՝ «Նաիրիանի» յուրաքանչյուր ապրանք պատրաստված է անապակ եթերայուղերով, որոնք թորված են ընկերության՝ Հայաստանի լեռնային գոտում գտնվող արտադրամասում: Առողջության ու էկոլոգիական մաքուր գործընթացների խոստմանը հավատարիմ՝ «Նաիրիանը» նաև նվիրված է այն համայնքներին, որոնք հնարավոր են դարձնում իր արտադրությունը: Հայաստանի Արագյուղ համայնքում գործող «Նաիրիանը» հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է, որտեղ աշխատում են և՛ գյուղատնտեսական ոլորտի, և՛ ակադեմիական գիտելիքներով մասնագետներ, մինչդեռ գործազրկության խնդիրը երկրում դեռևս խնդրահարույց է:
Իմ ամենօրյա կոսմետիկան
Իր մի շարք առավելությունների համար էլ ես և ընտանիքիս մյուս անդամները օգտվում ենք համարյա միայն Նաիրիան ապրանքանիշից: Չնայած նրան, որ շատ կոսմետոլոգներ ասում են, թե իմ այս տարիքից կոսմետիկա օգտագործելը կարող է բացել դեմքի ծակոտկիները, մաշկի գրգռում կամ ծերացում առաջացնել, այնուամենայնիվ Նաիրյանի շնորհիվ իմ դեմքը գնալով էլ ավելի է թարմ ու գեղեցիկ դառնում: Ահա այն կոսմետիկան, որը ես օգտագործում եմ Նաիրյանից։
Այս հեղուկը դեմքից հեշտությամբ մաքրում է երկար օրվա հետքերը՝ առանց ջրով լվանալու կարիքի: Հանգստացնող վարդաջրից ստացվածը մաշկի վրայից հեռացնում է շպարն ու աղտոտությունները՝ խոնավացնելով ու խնամելով մաշկը: Մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ բուսական գլիցերինը, խոնավացնում ու փափկության զգացողություն է հաղորդում մաշկին: Կատարելապես բնական այս տոնավորող հեղուկը կարգավորում և հավասարակշռում է մաշկը: Պատրաստված է հայկական լեռնահովիտներում աճող դամասկյան դյուրաթեք վարդերի ջրից, վարունգի զովացնող քամուկից: Թեթև ցողն ակնթարթորեն կխոնավացնի մաշկը՝ թողնելով մետաքսե փափկության և թարմության զգացողություն։ Ես օգտագործում եմ նաև տոնային կրեմ, որ արտադրում է «Նաիրիանը»։ Դուք կարող ենք ընտրել ձեր դեմքին համապատասխան գույնը, իմ դեմքինը ամենաբացն է։ Այն պատրաստված է նարնջի նրբին ծաղիկների եթերային յուղից։
«Նաիրիան» ապրանքանիշն ապահովում են նաև մազերի խնամքը։ Դրանց բաղադրության մեջ հիմնական բաղադրանյութը ծիրանի կորիզահյութն է, որը խնամված տեսք է տալիս վարսերին։ Խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել «Նաիրիան» ֆիրմայից՝ գեղեցիկ ու խնամված մաշկ, նաև վարսեր ունենալու համար։
Նյութը պատրաստեց Դիանա Բարսեղյանը, Քոլեջ, 1-2 կուրս