Այս նախագծի շրջանակում որոշեցի ներկայացնել մի քանի կոսմետիկ միջոցներ, որոնք ինքս օգտագործում եմ։Դրանցից առաջինը իմ օգտագործած ատամի մածուկն է։ Դա «Лесной бальзам: черная зубная паста» ապրանքանիշն է:
Այս մածուկը 97%-ով պատրաստված է բնական նյութերից։ Մածուկում եղած գլխավոր նյութերը երեքն են՝ ածուխը, սև եղևնին, վայրի անանուխը։ Թվարկված նյութերից միանգամից պարզ է դառնում, որ այն չի կարող գունանյութ պարունակել, քանի որ գունանյութին փոխարինում է ածուխը։ Բացի գույնից՝ ածուխը այլ նշանակություն էլ ունի, օրինակ՝ սպիտակեցնում է ատամները, քչացնում է փառը, ունի ուժեղ մաքրող հատկություն։ Երկրորդ բաղադրիչը՝ սև եղևնին, ունի հակաբակտերիալ հատկություն, ամրացնում է լնդերը, հակաբորբոքային էֆեկտ ունի բերանի խոռոչի նուրբ մասերի համար։ Իսկ վայրի անանուխը ապահովում է թարմ շնչառություն և մածուկին թարմացնող հատկություն տալիս։ Բացի այս գլխավոր նյութերից կան նաև մի քանի այլ բնական նյութեր, օրինակ՝ քամոմիլա կոչվող ծաղիկի յուղը։ Իմ անձնական փորձի հիման վրա և բաղադրության հետազոտություններից հետո կարող եմ բոլորիդ վստահորեն խորհուրդ տալ օգտագործել այս մածուկը։
Նյութը պատրաստեց Անի Բարսեղյանը, Քոլեջ, 1-1 կուրս