Աշխարհի՝ ամենից շատ գինի խմող երկրները

samye-pyushhie-vino-strany-world-wine.net-2

Ո՞ր երկրում են ամենից շատ խմում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եկել է այն եզրակացության, որ որքան շատ է զարգացած պետությունը, այնքան շատ ալկոհոլ է այն սպառում: Առաջին տասը տեղերը պատկանում են Արևելյան Եվրոպայի երկրներին:

Դասակարգման աղյուսակում ամենից շատ խմող երկրները գլխավորում են Պորտուգալիան, Լիտվան և Լեհաստանը: Իսկ պահպանողական մահմեդական երկրները ալկոհոլի հետ կապված գլոբալ խնդիրներ չունեն, չնայած ըստ 2014-2015 թվականների վիճակագրության՝ Արաբական Միացյալ Էմիրություններում և Իրանում սպառում են երկու անգամ ավելի շատ ալկոհոլ, քան Ռուսաստանում:

Հինգերորդ տեղում Խորվաթիան է

Խորվաթիայի տարածքում արտադրվող գինիների  մեծագույն մասը՝ սպիտակ է: Բայց հենց իրենք՝ խորվաթները, խմում են դրանք նոսրացրած սոդայով, հանքային կամ աղբյուրի գազավորված ջրով:

Խորվաթիայի տարածքում կա 40 000 պաշտոնապես գրանցված գինեգործական տնտեսություններ։ Եվ նրանք՝ բոլորն էլ թողարկում են բարձրորակ արտադրանք (զեղծարարությանը երկիրը  վաղուց է հրաժեշտ տվել)։

Չորրորդ տեղում Դանիան է

Դանիացիների համար ամենատարածված ալկոհոլային խմիչքը ակվավիտն է, որի բաղդրության մեջ մրգեր են և տարբեր խոտաբույսեր,  այն ունի 37-50%  թնդություն։ Բայց դա չի խանգարում սկանդինավյան երկրի բնակիչներին տոն օրերին տասնյակ լիտրերով խմել այդ չոր գինին։ Միակ տոնը, որի ժամանակ ոչ թե գինին, այլ գարեջուրն է բառիս բուն իմաստով հեղվում քաղաքի փողոցներով «Զատիկն» է։

Մի բաժակ կարմիր չոր «Կառլբերգ» կամ «Ալբորգ Ակվավիտ» գինի խմելուց հետո ամենակարևորը ղեկին չնստելն է։ Դանիայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար տուգանվում են 400 եվրո։

Երրորդ տեղում Անդորրան է։

Այս փոքրիկ եվրոպական թագավորության բնակիչները հազվադեպ են սուրճ կամ թեյ խմում, նրանք նախնտրում են լավ իսպանական գինին։ Հենց սա են հյուրասիրում ձմռան ցրտին լեռնադահուկորդ-֊զբոսաշրջիկներին իրենց ռեստորաններում և պանդոկներում։ Անդորան առանց մաքսային առևտրի երկիր է։ Գինին այստեղ կարելի է գնել 25-30 տոկոսով ավելի մատչելի, քան Ֆրանսիայում կամ Իսպանիայում։ Միգուցե հենց այդ պատճառով էլ այստեղ այդքան շատ են գինի խմում։

Երկրորդ տեղում֊ Ֆրանսիան է։

Աշխարհում որպես գինու խոշորագույն արտադրողներ ՝ ֆրանսիացիները չեն սիրում պարզապես գինի խմել, նրանք դրա հետ ամեն ինչ ուտում են: Բայց դրա հետ միասին երկրում դեռահասների և երիտասարդների՝ խմելու հետ կապված խնդիրներ չեն առաջանում:  Այո՛, բայց և այդքան հարբեցողներ, ինչքան որ ունեն ռուսները, Ֆրանսիայում չեք  հանդիպի: Գուցե միայն գավառական նավահանգստային պանդոկներում։

Ողջ գաղտնիքը գինի խմելու  և ճիշտ խորտիկներ օգտագործելու մշակույթի մեջ է: Միջին ֆրանսիացին խմում է օրական մոտ 120 մլ լավ, չոր գինի (La Chablisienne, Joseph Drouhin, Bourgueil), ուտում ծովամթերք, թարմ կամ եփած բանջարեղեն,  չգիտի և չի էլ լսել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին։

Առաջին տեղում  Պորտուգալիան է

Քաղցր մադերան, Վինյո Վերդեն և պորտֆեյնը, պորտուգալացիները խմում են որպես նախուտեստ, ճաշի, ընթրիքի և խորը քնից առաջ։ Ամեն ինչ կախված է երկրի կլիմայից․ Պորտուգալիան հենց գինեգործական երկիր է։ Պորտուգալական գինու աշխարհը բազմատեսակ է և հսկայական, այնպես որ մի՛ զարմացեք, եթե խանութում գնած առաջին իսկ պատահական շիշը հիանալի լինի։ Պորտուգալիայում խմիչք կարելի է գտնել յուրաքանչյուր ճաշակի և բյուջեի։ Բայց տեղացիներն իրենց ընթրիքի ժամանակ հաճախ գոհ են լինում տնային պայմաններում պատրաստված երիտասարդ գինուց: Աշխարհի ամենաշատ խմող ազգը (ներառյալ բոլոր ալկոհոլային խմիչքների) 2014 և 2015 թվականներին ճանաչվել է Բելառուսիան։ Առաջին տեղը գրավելու բոլոր շանսերն ունեին նաև Լիտվան, Չեխիան, Ավստրիան, Մոլդովան, Իռլանդիան և Էստոնիան: Այս երկրները հիմնականում գարեջուր են խմում։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Մերի Հաջյանի, Էմմա Գաբրիելյանի, Արփինե Աթալյանի և Գրետա Հովակիմյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s