Ֆաբերլիք ապրանքանիշի՝ ձեռքի այս քսուքը միջին խտության կրեմ է։ Ունի բաց նրնջագույն երանգ։ Ունի նաև նուրբ նարնջի և թույլ վանիլի բույր։ Կրեմը սննդարար է և փոքր ինչ ծանր (ըստ երևույթին՝ պատճառը բաղադրության մեջ մտնող զանազան յուղերն են)։
Հինգ ամենակարևոր բաղադրիչները և դրանց ազդեցությունը
Aqua – Ջուր, որը օգտագործվում է շպարի և կոսմետիկ միջոցների մեջ։
Cetearyl alcohol – Սա իրականում այդքան էլ վատ չի անդրանդառնում մաշկի և մազեր վրա։ Սակայն պարունակում է ալկոհոլ, բայց ոչ այնքան, որ վնասի օրգնաիզմը։
Ethylhexyl Palmitate – Սրա ազդեցությունը կախված է մաշկի որակից։ Եթե մաշկը ծակոտկեն է, հավանական է բշտիկների առաջացում։
Glycerin – Գլիցերինը շատ առավելություններ ունի մաշկի խնամքի հարցում ՝ անկախ ձեր մաշկի յուղայնության, զգայուն կամ չոր մաշկի:
Allantoin – Հատկանշական է, որ ալանտիոնը՝ որպես մաշկի խնամքի միջոց, համարվում է արդյունավետ խոնավեցնող բաղադրիչ։
Բաղադրության կազմի մեջ օգտագործված յուղերը
Քսուքի բաղադրության մեջ կան արևածաղկի ձեթ, պիստակի յուղ, քաղցր նուշի յուղ, վանիլային յուղ, ալանտոյին, բետադին, գլիցերին։
Ձեռքերի համար նախատեսված այս քսուքը հաղորդում է հարմարավետություն, ձեռքերի մաշկի լիարժեքության զգացողություն։ Քսուքն անվանում են նաև «ցերեկային պաշտպան»։
Նյութը պատրաստեց Նելլի Միսկարյանը, Քոկեջ, 1-ին կուրս