Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․ «Colgate» ատամի մածուկ

picsart_02-20-107431838926659554118Ես կոսմետիկ միջոցներից կներկայացնեմ «Colgate» ատամների մածուկը, որը օգտագործում եմ ամեն օր։ Մածուկը արտադրվում է ԱՄՆ-ում «Colgate-Palmolive Company» ֆիրմայի կողմից։ Ընկերությունը, չսահմանափակվելով մածուկի արտադրությամբ, սկսեց նաև արտադրել ատամի խոզանակ, կենդանիների կեր և կենցաղային քիմիա։ Ինքս, օգտագործելով ատամների մածուկը և խոզանակը, կարող եմ կիսվել իմ ունեցած փորձով և ասել, որ այն ունի դրական ազդեցություն․ ատամները նկատելի սպիտակում են, լավ է անդրադառնում էմալի վրա, չի քայքայում, պաշտպանում է կարիեսից։

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․ «Чистая линия» մաքրող սքրաբ

20200415_140911

Գրեթե բոլոր կանայք և աղջիկները ցանկանում են ունենալ գեղեցիկ և առողջ մաշկ։ Շատերը օգտագործում են տնային պայմաններում պատրաստվող հատուկ դիմակներ, շատերին օգնում է, բայց երբեմն էլ ավելի է գրգռում մաշկը։ Բայց ես օգտագործում եմ «Чистая линия» ապրանքանիշի` բուսական դեղամիջոցներով պատրաստված մաքրող սքրաբը՝ առողջ մաշկ ունենալու համար։ Այդ քսուքի միջոցով  նրբորեն հեռացվում են մեռած բջիջները մաշկի մակերեսից։ Այն հարթեցնում և բարելավում է մաշկը։ Հանգստացնում է և օգնում է նվազեցնել մաշկի գրգռվածությունն ու կարմրությունը։ Սքրաբը պատրաստված է ծիրանի միջուկից։

Читать далее

Կոսմետիկ միջոցների օգտագործում․ «Nivea men» շամպուն

4005808256549

Ես սիրում եմ օգտագործել  «Nivea men» ապրանքանիշի շամպունը։ Մի քանի խոսքով  ներկայացնեմ նրա  նրա մասին և բաղադրությունը։

Այս շամպունը  ամրացնում է մազերի որակը, այն պարունակում է նաև ծովային հանքանյութեր։

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․իմ շամպունը

Վարդ-210x210

Բարև ձեզ, ես Վարդն եմ՝ պրոբլեմատիկ մաշկով մի աղջիկ: Ես ունեմ մաշկային խնդիրներ, կամ ավելի կոնկրետ՝ գլխամաշկի խնդիր: Յուղոտ մաշկի պատճառով մազերս շատ-շուտ են յուղոտվում, և համարյա ամեն օր դրանք լվանալու կարիք է լինում: Ինձ առաջարկել էին շատ ավանդական-տնական մեթոդներ, ինչպիսին է սև օճառը, բայց ես օգտվում եմ դասական մեթոդից՝ շամպունից: Որպես կոսմետիկ միջոց՝ ընտրել եմ իմ շամպունը, և կպատմեմ ձեզ այդ մասին:

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․ ալկոգել

img_9669

Այս ալկոգելի ակտիվ բաղադրիչը 62%-անոց էթիլ սպիրտն է: Այն ոչնչացնում է առավել հայտնի մանրէների 99.9%-ը: Ալկոգելը պահպանում է ձեռքերի հիգիենան ցանկացած իրավիճակում` ջրի կամ օճառի բացակայության պարագայում (քաղաքային տրանսպորտում և հասարակական վայրերում, ճամփորդության ժամանակ, սննդի պատրաստումից և ընդունումից առաջ, անձնական հիգիենայի սենյակ հաճախելուց հետո, բուժական կանխարգելիչ հաստատություններում):

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․ թավշյա ձեռքեր

img_0125

Գրեթե բոլոր աղջիկները և կանայք իրենց կոսմետիկայում ունեն մի քանի սնուցող քսուքներ, և ես նույնպես բացառություն չեմ: Бархатные ручки -ն վաղուց բոլորի սիրելի ապրանքանիշն է արդեն Հայաստանում, որը երբեք չի դադարում իր ցնցող որակով և արագ աճող գներով զարմացնելուց։ Ես հաճախ օգտագործում եմ ձեռքի քսուքներ ՝ ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը:

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․ուլտրափափկեցնող մարմնի կաթ

uhc_200ml

Սա միակ քսուքն է, որը ես օգտագործում եմ: Դեռ մանկուց տանել չեմ կարողացել քսուքները, միշտ տհաճության զգացում եմ ունեցել, երբ դեմքիս քսուք են քսել, իսկ քսելուց հետո միանգամից արագ լվանում էի:

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում. Nivea քսուք

timthumb

Nivea կրեմը պատրաստվում է հակադարձ էմուլսիայի տեսքով (այսինքն ՝ ջուրը բաշխվում է յուղի մեջ): Նման հիմունքներով ստեղծված կոսմետիկ միջոցները հաճախ խորհուրդ են տրվում ձմռանը մաշկը պաշտպանելու համար:

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․ Head & Shoulders

5000174900637-600x6005764928466698686233-1

Գլուխը լվանալու այս միջոցը ամերիկյան ապրանքանիշ է և համարվում է գլխի թեփերը վերացնելու լավագույն միջոց։ Head & Shoulders ստեղծվել է «Procter & Gamble» ամերիկյան ընկերությունում 1961 թվականին։ 1982 թվականին «Head & Shoulders»-ը ճանաչվել է  « համար առաջին ապրանքանիշի շամպուն» ամբողջ աշխարհում։

Читать далее

Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում․ ձեռքերի քսուք

img_20200214_082911

Ես Կարինեն Ղուլյանն եմ։ Ձեզ եմ ներկայացնում իմ օգտագործած կոսմետիկ պարագաններից մեկը։ Սա քսուք է, որ կարելի է քսել մարմնի ցանկացած մասում։ Ես այն հիմնականում օգտագործում եմ ձմռանը՝ ցուրտ եղանակներին` տանից դուրս գալիս, որպեսզի ձեռքերս ցրտից չչորանան։

Читать далее