Գլուխը լվանալու այս միջոցը ամերիկյան ապրանքանիշ է և համարվում է գլխի թեփերը վերացնելու լավագույն միջոց։ Head & Shoulders ստեղծվել է «Procter & Gamble» ամերիկյան ընկերությունում 1961 թվականին։ 1982 թվականին «Head & Shoulders»-ը ճանաչվել է « համար առաջին ապրանքանիշի շամպուն» ամբողջ աշխարհում։
Բաղադրությունը
Այս շամպունը պարունակում է լաուրիտ սուլֆատ նատրիում(sodium laureth sulfate) և լարուալ սուլֆատ նատրիում( sodium lauroyl sulfate)։ Սրանք էժանագին նյութեր են, որոնք կոտրում են ճարպը և վերածում փոքր կաթիլների, որոնք շատ հեշտ են լվացվում ջրով։ Սակայն, ցավոք, պիտի ասեմ, որ այն հեռացնում է ոչ միայն ճարպը և կեղտը, այլ նաև մեր գլխամաշկի պաշտպանիչ շերտը։ Դրանք կարող են չորացնել, վնասել և գրգռել մեր գլխամաշկն ու մազերը։ Լաուրիտ սուլֆատ նատրիումը կարող է լինել նաև թունավոր՝ կախված դրա մաքրման աստիճանից։
Դիմեթիկոն —սա սիլիկոն է, այն մազերը դարձնում է հարթ և փայլուն, բայց, ցավոք, այն ձեր առողջության տեսանելիությունն է։ Ժամանակի ընթացքում աստիճանաբար այն հավաքվում է մազերի մեջ և մազերը դարձնում փխրուն, խամրած, ինչպես նաև դանդաղեցնում է մազերի աճը։
Կոկամիդ մեա — սա ճարպաթթուների, կոկոսի յուղի և մոնոէտանոլամինի խառնուրդ է։ Օգտագործվում է խտացնելու և փրփրեցնելու համար, որոշ չափով թունավոր է և կարող է առաջացնել ալերգիա։
Կորբոնատի ցինկ — սա անտիսեպտիկ և կայունացուցիչ փրփուր է, գրգռում է մաշկը և երկարաժամկետ օգտագործումից կարող է առաջացնել լյարդի հիվանդություն։
Պիրիտոնի ցինկ — սա հակաբորբոքային կոնսերվանտ է, օգտագործվում է թեփերի դեմ, բայց մազերը օգտակար նյութերով չի սնուցում։
Շամպունի մեջ նաև կան բենզոաթի նատրիում և կիտրոնաթթու: Բենզոլը շատ վտանգավոր և քաղցկեղածին նյութ է։Կա նաև հիդրոքլորաթթու, որը կարող է առաջացնել քիմիական այրվածքներ։ Շամպունի մեջ եղած մագնեզիումի նիտրատը նույնպես կարող է առաջացնել գրգռվածություն և մաշկային այրվածքներ։ Խորհուրդ չեմ տալիս ոչ֊ ոքի օգտագործել այս շամպունը, այն չի սնուցում մազերը չունի ոչ մի օգտակար նյութ, սնուցում է միայն սիլիկոն, և առաջացնում է կախվածություն։ Ժամանակի ընթացքում այս ապրանքանիշը ձեր մազերը կդարձնի չոր, բարակ և խամրած։ Միակ դրականն այն է, որ վերացնում է գլխի թեփը։ Այս շամպունը ավելի շատ վնաս է տալիս քան օգուտ։ Խորհուրդ կտայի գնել շամպույն առանց սուլֆատների։
Նյութը պատրաստեց Մարիամ Շախվերդյանը, Քոլեջ, 1-ին կուրս