Nivea կրեմը պատրաստվում է հակադարձ էմուլսիայի տեսքով (այսինքն ՝ ջուրը բաշխվում է յուղի մեջ): Նման հիմունքներով ստեղծված կոսմետիկ միջոցները հաճախ խորհուրդ են տրվում ձմռանը մաշկը պաշտպանելու համար:
Այս քսուքը ունեն ինտենսիվ պաշտպանություն, խոնավեցնող հատկություն, իդեալական է մաշկի ամենօրյա խնամքի համար։ Էվցերիտով, պանտենոլով և գլիցերինով հագեցած եզակի ֆորմուլայի շնորհիվ այս կրեմը հիանալի խոնավեցնում, սնուցում, խնամում է մարմնի մաշկը, հատկապես մաշկի չոր մասերը: Nivea Crème-ն կոնսերվանտներ չի պարունակում, ուստի հարմար է նույնիսկ նուրբ մանկական մաշկի համար: Nivea կրեմը օգտագործում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Այն շատ լայն կիրառություն ունի։ Իր խոնավեցնող հատկության շնորհիվ այս քսուքը հարմար է մարմնի բոլոր չոր մասերի դեմ պայքարելու համար։ Արտադրանքը հավանության է արժանացել մաշկաբանների կողմից:
Քսուքը կատարյալ է ծերացման դեմ, մարմնի վրա հայտնվող սպիտակ բծերի հեռացման, այրվածքների բուժման համար։ Այս կրեմն այնքան ունիվերսալ է, որ այն կարելի է նույնիսկ զգայուն հատվածների վրա կիրառել։ Շրթունքները լավ խոնավեցնելու համար օրական մի քանի անգամ պետք է քսել այն շուրթերին։
Նյութը պատարստեց Մերի Պետրոսյանը, Քոլեջ, 1-1 կուրս