Սա միակ քսուքն է, որը ես օգտագործում եմ: Դեռ մանկուց տանել չեմ կարողացել քսուքները, միշտ տհաճության զգացում եմ ունեցել, երբ դեմքիս քսուք են քսել, իսկ քսելուց հետո միանգամից արագ լվանում էի:
«Ուլտրափափկացնող մարմնի կաթը» օգտագործում եմ քթիս մաշկային խնդիրների համար, այդ հատվածի մաշկը չոր է և թեփոտում է, իսկ այս քսուքը քսելուց հետո միանգամից արդյունքը երևում է: Անկեղծ խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին, քանզի այն նաև փափկեցնում է մաշկը և լավացնում: Քսել կարելի է չոր մաշկի վրա:
Տուփի վրա գրված է, որ այն նախատեսված է տարիքային ցանկացած խմբի համար: Քսուքը 24 ժամ պահում է փափկության զգացողությունը: Լավ բույր ունի, իսկ մաշկին հաղորդում է հարմարավետության զգացում: Օրվա ընթացքում քուսքը մաշկին կարելի է քսել 1-2 անգամ:
Նյութը պատրաստեց Անահիտ Աբգարյանը, Քոլեջ, 1-ին կուրս