Այս ալկոգելի ակտիվ բաղադրիչը 62%-անոց էթիլ սպիրտն է: Այն ոչնչացնում է առավել հայտնի մանրէների 99.9%-ը: Ալկոգելը պահպանում է ձեռքերի հիգիենան ցանկացած իրավիճակում` ջրի կամ օճառի բացակայության պարագայում (քաղաքային տրանսպորտում և հասարակական վայրերում, ճամփորդության ժամանակ, սննդի պատրաստումից և ընդունումից առաջ, անձնական հիգիենայի սենյակ հաճախելուց հետո, բուժական կանխարգելիչ հաստատություններում):
Ազդում է 15 վայրկյանից,
Չկա անձեռոցիկի, լվացող նյութերի և ջրի կարիք,
Չի թողնում հետքեր,
Փափկեցնում և թարմացնում է ձեռքերը,
Նախատեսված է բազմակի օգտագործման համար,
Միայն արտաքին օգտագործման համար։
Օգտագործման եղանակը. Ալկոգելի մի փոքր քանակություն լցնել ափի մեջ և շփել ձեռքերը մինչև վերջնական չորանալը:
Իմ կարծիքը
Իմ կարծիքով այն շատ լավ է պաշտպանում բակտերիաներից, մանրէներից, փափկեցնում է ձեռքերը և դառնում է պաշտպանիչ շերտ մաշկի համար։
Լիլիա Ռուստամյան, Քոլեջ, 1-ին կուրս