Բարև ձեզ, ես Վարդն եմ՝ պրոբլեմատիկ մաշկով մի աղջիկ: Ես ունեմ մաշկային խնդիրներ, կամ ավելի կոնկրետ՝ գլխամաշկի խնդիր: Յուղոտ մաշկի պատճառով մազերս շատ-շուտ են յուղոտվում, և համարյա ամեն օր դրանք լվանալու կարիք է լինում: Ինձ առաջարկել էին շատ ավանդական-տնական մեթոդներ, ինչպիսին է սև օճառը, բայց ես օգտվում եմ դասական մեթոդից՝ շամպունից: Որպես կոսմետիկ միջոց՝ ընտրել եմ իմ շամպունը, և կպատմեմ ձեզ այդ մասին:
Բաղադրությունը
(վնասակարության աստիճանը ՝ նվազման կարգով)
Ջուր 5/5 -***
Նատրիումի Լաուրետսուլֆատ 2/5 — նատրիումի լաուրետսուլֆատը իրենից ներկայացնում է քիմիական միացություն, որը շատ է մաքրող-լվացող միջոցների մեջ: Այս նյութը կարող է է՛լ ավելի բարդացնել մաշկային խնդիրները նրանց մոտ, ովքեր տառապում են ատոպիկ մաշկաբորբով:
Ցինկի կարբոնատ 5/5 — անօրգանական միացություն է: Մետաղային ցինկի աղ և ածխաթթու, անգույն բյուրեղներ, որոնք ջրում համարյա չեն լուծվում:
Նատրիումի քսիլենսուլֆոնատ 2/5 …
Կոկամիդոպրոպիլբետաին 3/5 — Կոկամիդոպրոպիլբետաինը ամֆոտերային մակերեսային-ակտիվ նյութ է: Իրենից ներկայացնում է թափանցիկ փոքր ինչ մռայլ դեղնավուն հեղուկ թույլ հոտով: Սրա հիմնական նյութի բաղադրությունը 46-48% է:
Շամպունի բաղադրության մեջ նյութերը շատ են, բայց բավարարվենք վերը թվարկվածներով։
Ես, իհարկե, հստակ չգիտեմ, թե իմ մազերը ինչու այսպիսի խնդիր ունեն: Բայց այս միջոցի օգտագործման ժամկետն իմ մազերի համար ամենաշատը մեկից երկու օր է: Առաջին օրը, իհարկե, կարող եմ փայլուն մազեր ունենալ, բայց դե երկրորդ օրվանից հետո գլխամաշկս նորից յուղոտվում է:
Նյութը պատրաստեց Վարդ Ղարիբյանը, Քոլեջ, 1-3 կուրս