Գրեթե բոլոր կանայք և աղջիկները ցանկանում են ունենալ գեղեցիկ և առողջ մաշկ։ Շատերը օգտագործում են տնային պայմաններում պատրաստվող հատուկ դիմակներ, շատերին օգնում է, բայց երբեմն էլ ավելի է գրգռում մաշկը։ Բայց ես օգտագործում եմ «Чистая линия» ապրանքանիշի` բուսական դեղամիջոցներով պատրաստված մաքրող սքրաբը՝ առողջ մաշկ ունենալու համար։ Այդ քսուքի միջոցով նրբորեն հեռացվում են մեռած բջիջները մաշկի մակերեսից։ Այն հարթեցնում և բարելավում է մաշկը։ Հանգստացնում է և օգնում է նվազեցնել մաշկի գրգռվածությունն ու կարմրությունը։ Սքրաբը պատրաստված է ծիրանի միջուկից։
Կիրառման եղանակը.
Քսուքը փոքր քանակությամբ քսել խոնավացված դեմքին և պարանոցին ՝ բացառությամբ աչքերի հատվածից, կարելի է հեշտությամբ մերսել մաշկը և լվանալ դեմքը տաք ջրով։ Այս քսուքը հաստատված է մաշկաբանների կողմից։ Շատ օգտակար է, ես ինքս օգտագործում եմ, ու արդյունքը ակնհայտ երևում է։ Խորհուրդ եմ տալիս բոլորին ունենալ իրենց դեմքի խնամքի քսուքների կողքին այս սքրաբը ևս։
Նյութը պատրաստեց Նարինե Մակարյանը, Քոլեջ, 2-րդ կուրս