20 հայտնի անձիք, որոնք պայքար են մղում էկոլոգիայի համար

img-d4454744bf9415282cde24e42302eba8-v-1121673164

Վերջին տարիներին մեծ տարածում են գտել բնապահպանական խնդիրները, որոնց դեմ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Գոյություն ունեն մի շարք մարդիկ, որոնք անդադար պայքարում են այդ խնդիրներին լուծում տալու համար։ Ահա այս նյութում ձեզ կծանոթացնեմ նրանցից մի քանիսի հետ, ովքեր բացի էկոլոգիական խնդիրների «թշնամին» լինելուց՝ նաև ճանաչված անձիք են։

Լեոնարդո դի Կապրիոն  մոլորակի երևի թե ամենահայտնի կանաչ մարտիկներից մեկն է։ Նա միաժամանակ աջակցում է մի շարք բնապահպանական կազմակերպությունների, որոնք բոլորովին տարբեր նախաձեռնություններ ունեն։ Օրինակ՝ մասնակցում է անտառների պահպանման ծրագրին, մաքուր ջրի հասանելիության ապահովմանը և վերականգնվող էներգիական աղբյուրների օգտագործմանը: Իր սեփական Leonardo DiCaprio Foundation-ի ֆոնդում, որը զբաղվում է էկոլոգիական համակարգերի պահպանմամբ, արդեն 24 տարեկանում դերասանը նվիրաբերել է ավելի քան 30 միլիոն դոլար:

2007թ-ին նա թողարկեց 11-ժամանոց վավերագրական ֆիլմ, իսկ ինը տարի անց հանդիսացավ National Geographic-ի «Փրկել մոլորակը» ֆիլմի պրոդյուսերը։ Նույնիսկ կինոակադեմիայի անդամների առջև իր խոսքում, ձեռքում պահելով երկար սպասված «Օսկարը», նա ասում էր. – «Համաշխարհային տաքացումը իրական է, այն տեղի է ունենում հենց հիմա և համարվում է ամենից ուղիղ սպառնալիքը մեր տեսակի համար: Մենք պետք է համատեղ աշխատենք, դանդաղել չի կարելի»:
Ինչպես իրական բնապահպան՝ դի Կապրիոն ունի միայն մեկ մեքենա՝ հիբրիդային Toyota Prius: Հնարավոր է, որ Նյու Յորքում գտնվող նրա բնակարանը, աշխարհի ամենից էկոլոգիապես մաքուր միջավայրերից մեկն է:

img-2aa2f5e96e93c260005b5f9e01e2644b-v-1623650464

Իր վերջին կարճամետրաժ Not Reality TV-ն ռեժիսոր և ակտիվիստ Ջեյմս Քեմերոնը նվիրել է կլիմայի փոփոխման հետևանքներին, որի պատճառը գլոբալ տաքացումն է։ Կադրում ոչ միայն հասարակ ամերիկացիներ են, այլև՝ հայր Ֆրանցիսկը, Ջեք Բլեյքը և Դոն Չիդլը։

img-908cc3a7e4ea3520c42d7ef4d8a66dda-v1239610927

«Կատրինա» կործանիչ փոթորկից հետո Բրեդ Փիթը հիմնադրեց The Make It Right հիմնադրամը, որը նախատեսում էր Նոր Օռլեանում երկրաշարժից և այլ աղետներից խուսափելու համար դիմացկուն տների կառուցել: Անջելինա Ջոլիի հետ միասին նրանք ղեկավարում էին նաև Jolie-Pitt Foundation հիմնադրամը և լուծում էին բնապահպանական այլ հարցեր՝ ուղղված բնական ռեսուրսների պաշտպանությանը:
Ներկայումս Global Green շահույթ չհետապնդող ասոցիացիայի հետ միասին Փիթը նպաստում է Green Affordable Housing մոդելի` էկոլոգիապես մաքուր և, ամենակարևորը, մատչելի բնակարանների կառուցմանը:

img-d847f2f7e431a0ddeedb920ec1348812-v1018131661

Քեյթ Բլանշեթը ամուսնու՝ Էնդրյու Էփթոնի հետ միասին նպաստեց Սիդնեյի օպերային թատրոնի դիմաց արևային վահանակների տեղադրմանը, այժմ նրանք 70 տոկոսով ապահովում են ավստրալիական էներգիայի տեսարժանությունը: Բացի դրանից, դերասանուհին Ավստրալիայի բնապահպանության ֆոնդի դեսպանն է և աջակցում է SolarAid բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է Աֆրիկայի շատ գյուղական բնակավայրերում արևային վահանակների տեղադրմամբ:

Բացի ՄԱԿ-ի կողմից ստեղծված HeForShe շարժման գործընթացից՝ Էմմա Ուաթսոնը զբաղվում է նաև նորաձևության արդյունաբերության պատասխանատվության հարցերով: Դերասանուհին People Tree ապրանքանիշի համար մտածել է մի քանի սրվակային և էկոլոգիապես մաքուր հավաքածուներ և Քրիսթի Թերլինգթոնի, Էլ Մաքֆերսոնի, Էդրիանա Գրենիեի հետ միասին դարձավ լուսանկարիչ Ջեյմս Հյուսթոնի բնորդուհին՝ Natural Beauty գրքի համար՝ ի աջակցություն ամերիկյան բնապահպանական Global Green կազմակերպությանը:

img-655b64d268dd72d4747060d3c804b8b4-v-621686214

«Splash» և «Սպանել Բիլին» ֆիլմերի աստղ Դերիլ Հաննան հիմնել է «Sustainable Biodiesel Alliance» կազմակերպությունը, որն աջակցում է վերականգնվող վառելիքների արտադրությանը և օգտագործմանը: Ի հավելում դրան՝ դերասանուհին նաև ասոցիացիաների մի ամբողջ ցուցակի ակտիվ անդամ է՝ «Բնապահպանական լրատվամիջոցների ասոցիացիա», «Օվկիանոսագետ Սիլվիա Էրլի ասոցիացիա», իր սեփական Mission Blue հիմնադրամ և «Սպորտային բնապահպանական կոալիցիա»:

img-973c044f7c60c56f9c639db636da8187-v-464728218

2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դերասան և ռեժիսոր Էդվարդ Նորթոնին նշանակեց կենսաբազմազանության կազմակերպության դեսպան: Նորթոնը մի ժամանակ հիմնել է Solar Neighbor ծրագիրը, որն արևային էլեկտրակայաններ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Նորթոնը նաև Friends of the High Line-ի (հիմնադրամը աշխատանքներ է տանում Նյու Յորքի կանաչ տարածքները պահպանելու համար), Grand Canyon Trust-ի, The Wilderness Society-ի (պաշտպանում է ԱՄՆ-ի բնական տարածքները) և Earthjustice-ի (իրավաբանական աջակցություն է ցուցաբերում շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը) անդամ է:

img-3b2fb7d1a2f59fedf4f431e9eecd419f-v496569367

Երկար տարիներ շարունակ Քոլին Ֆերթը Survival International կազմակերպության հետ միասին հասարակության ուշադրությանը ուղղում է բրիտանական բնիկ ժողովուրդների, նրանց իրավունքների համար պայքարին: Դերասանի կինը՝ Լիբիան, ղեկավարում է էներգիախնայող խորհրդատվական ընկերությունը: Զույգը լոնդոնյան Չիզիկում իրենց Eco-Age ֆոնդով խանութ է բացել, որն, ի դեպ, գործարկել է Green Carpet Challenge շարժումը:

img-029ec62cdeb1b72554a6d90c96753f95-v-913461913

Փիրս Բրոսնան՝ նախկին 007 գործակալը, Անգլիայի բնական պաշարների պաշտպանության խորհրդի անդամ է և դեմ է ԱՄՆ ծովային նավերի կողմից սոնատայի օգտագործմանը, որոնք, համաձայն կատարված հետազոտությունների, հանդիսանում են ծովային կենդանիների ափ գցելու ամենատարածված պատճառը: 1997 թվականին Բրոսնանը Կանաչ խաչից ստացավ Environmental Leadership Award մրցանակը, իսկ 2001 թվականից ճանաչվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իռլանդիայի դեսպան:

img-1d47d681fa592902d077786ee534f367-v559656856

Դերասան Ադրիան Գրենիերը Dell կազմակերպության հետ միասին հորդորել է քաղաքացիներին, Dell Reconnect ծրագրի միջոցով, հեռացնել ավելորդ էլեկտրոնային սարքավորումները: 2015 թվականին նա հիմնել է «Միայնակ կետ» հիմնադրամը, որը պայքարում է օվկիանոսների և ծովային բնակիչների բնապահպանական խնդիրների դեմ:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Անահիտ Աբգարյանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s