Կարմիր գինին և մուգ շոկոլադը երկարացնում են կյանքը մինչև 6 տարի, ավելին, այս համադրությունը նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտարարել են ավստրալիացի գիտնականները, որոնք հատուկ ուսումնասիրություններ են անցկացրել:
Նրանց, ովքեր ցանկանում են մինչև խոր ծերություն առողջ ապրել, խորհուրդ է տրվում ամենօրյա սննդակարգում ներառել դառը շոկոլադը՝ 100 գրամի, և կարմիր գինին ՝ 150 միլիլիտրի չափով։
Բացի այդ, մշակվել է հատուկ դիետիկ ընտրացանկ, որը իջեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը մինչև 78% և նպաստում երկարակեցությանը:
Բացի գինուց և շոկոլադից՝ այս ցանկում ներառված են ևս յոթ մթերքներ, որոնք իջեցնում են խոլեստերինը և կայունացնում են զարկերակային ճնշումը: Սննդի այս տեսակներից յուրաքանչյուրը, հաշվի առնելով ճիշտ ընդունումը, օգնում է չեզոքացնել շրջակա միջավայրի բացասական ազդեցությունները ՝ դրանով իսկ առողջացնելով օրգանիզմը:
Ձկնային ուտեստներ խորհուրդ է տրվում շաբաթական 4 անգամ, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, յուրաքանչյուր ուտեստի քաշը չպետք է գերազանցի 115 գրամը։ Բացի այդ չափաբաժնից՝ պետք է լինի առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն, 60 գրամ նուշ և սխտոր՝ 2֊-ից 4 գրամ։ Օրգանիզմի վրա լավ է ազդում նաև ձիթապտղի յուղը, կրուպեղենային կաշաները, թեփով հացը, թուրքական ոլոռը։
Անգլիական օրաթերթերից մեկում տպագրվել է բժշկական հոդված, որտեղ հաստատվում է այս ցուցումների ազդեցությունն սրտանոթային հիվանդությունների նվազման վրա, ընդ որում բավականին մեծ տոկոսով՝ 80 %։ Ինչ վերաբերում է կյանքի տևողությանը, տղամարդկանց մոտ կարող է ավելանալ ևս 6 ավել տարի, իսկ կանանց մոտ՝ 5 տարի։
Բայց պետք է խստորեն հետևել ցուցումներին։ Կարմիր գինին խորհուրդ չի տրվում օգտագործել չափից ավելին, սա վերաբերում է նաև վերը թվարկված ուտեստներին, հակառակ դեպքում կարելի է ձեռք բերել ալկոհոլային կախվածություն կամ ավել քաշի ձեռքբերում։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Մերի Հաջյանի և Արփինե Աթալյանի, Քոլեջ, 3-րդ կուրս