Հետաքրքիր փաստեր հոնքերը հանելու և ձևավորելու պատմությունից

Без названия

Ցանկացած աղջկա համար հոնքերը կարևոր տեղ են զբաղեցնում:  Հոնքերի շնորհիվ կարելի է ընդգծել բնական գեղեցկությունը, դեմքը դարձնել  ավելի արտահայտիչ կամ ամբողջությամբ փչացնել  արտաքին տեսքը: Այսօր կուսումնասիրենք, թե գեղեցկության ինչ  էվոլյուցիա են  անցել հոնքերը, թե ինչ նյութեր են  նախկինում օգտագործել հոնքերի ձևավորման համար, ինչպիսի հոնքերն են նորաձև այսօր և ինչպես է  դրանք պետք ընդգծել:

 Հոնքերի  ձևավորումը Եգիպտոսում

Գեղեցկության մեր ճամփորդության առաջին կանգառը կլինի Հին Եգիպտոսը: Նորաձևության նոր տենդենցի հեղինակը  Կլեոպատրան էր:  Հին աշխարհի գեղեցկուհին պատմաբանների և հնէաբանների եզրակացմամբ ուներ լայն հաստ հոնքեր: Հոնքերի հաստացման համար  նա օգտագործում էր  սև ածխածնային  և օքսիդային ներկ: Առավել նորաձև եգիպտուհիները կրում էին հոնքերի կամարաձև  կամ երկարացրած տեսակը: Որպես այլընտրանքային բնական ներկ այդ ժամանակ մեծ տարածում ուներ ներկումը հինայով: Ներկում էին ոչ միայն հոնքերը, մազերը, այլ նաև եղունգները:

Հոնքերի  ձևավորումը Հին Հունաստանում և Հին  Հռոմում

ՀԻն Հունաստանում և  Հռոմում հակառակը՝ գլխավոր միտումը առավելապես բնական հոնքերն էին`ներկած բնական նյութերով: Ամուսնացած կանայք ձեռք չէին տալիս իրենց հոնքերին, իսկ չամուսնացածները ներկում էին սև խունկով կամ ներկով այծի կաթի ու ծառերի խեժից պատրաստված ներկով: Հույն և հռոմեացի կանայք չէին շտկում հոնքերը և ամենաարդիականը համարվում էր թավ «միահոնքը»:

 Հոնքերի ձևավորումը միջնադարում

Միջնադարյան ճապոնիայում  գեյշաների մշակույթի  ժամանակ ամենաարդիականը սեփական հոնքերի  սափրումն էր և դրանց փոխարեն ճակատին բարձր գծեր  գծելը: Միջին դարերի Եվրոպայում նույնպես միտումը բարակ հոնքերն էին: Այդ ժամանակ նորաձևության մեջ էր լայն ճակատը, ուստի կանայք հոնքերը հանում էին ամենաբարակ ժապավենի չափով, որպեսզի դրանք տեսանելի չլինեն: Անգլիայում Ելիզավետա 1-ինի  տիրակալության ժամանակ  ամբողջ մայրցամաքում կանայք ընդօրինակում էին կարմրավուն մազերով թագուհուն և  գործնականորեն  ներկում էին հոնքերը հինայով:

 Հոնքերի ձևավորումը 20-րդ դարում

19 -րդ դարի վերջում հաստ հոնքերը նորից նորաձև էին: Կանայք սկսում են համառորեն հաստացնել  բնական հոնքերը, իսկ ոմանք նույնիսկ ամրացնում էին արհեստական հոնքեր, որոնք պատրաստված էին կենդանիների մորթուց: 20-րդ դարի 20-ական թվականներին ակտիվ զարգանում է կինոմատոգրաֆիան: Համր ֆիլմի դերասանուհիները   ունեին բարակ  երկարավուն հոնքեր: Նրանք սափրում էին իրենց հոնքերը և դրանց տեղում նկարում  բարակ գիծ: Հոնքերի համար ամենապահանջարկ ունեցող ապրանքը այդ ժամանակ ածխի փոշու և նոր հայտնված  Maybelline ընկերության արտադրած վազելինի խառնուրդն էր:

  Հոնքերի ձևավորումը 40-50 ական թվականներին

40-ական թվականներին բարակ հոնքերի նորաձևությունը պահպանվում է, բայց նրանք ստանում էին կամարանման  ձև: Հաստ բնական հոնքերի նորաձևությունը վերադարձավ  50-ական թվականներին: Հուլիվուդյան գեղեցկուհիները՝ Էլիզաբեթ Թեյլորը, Մելրին Մոնրոն, Օդրի Հեփբյորնը ընդգծում էին լայն  ճակատը և բաց դեմքը, ու շեշտում էին իրենց գեղեցկությունը  խնամված լայն, թեքված հոնքերով:

 Հոնքերի ձևավորումը 70-90-ական թվականներին

Հոնքերի գեղեցկության զարգացման հաջորդ էվոլյուցիոն  ճյուղը վերաբերում է  հիպիների ժամանակաշրջանին: 70-ական թվականներին նորաձև էր աճեցնել հոնքերը և թողնել դրանք իրենց սկզբնական տեսքով: 80-ական թվականներին շարունակվում էր այդ միտումը, բայց  նորաձևության մեջ են մտնում մատիտով ձևավորված, հոնքերը` որքան ցայտուն, այնքան լավ: Այդպիսի հոնքերի վառ օրինակ էին երգչուհի Մադոննան և դերասանուհի Բրուկ Շիլդսը: 90-ական թվականներին առաջացավ հոնքերի գեղեցկության նոր ստանդարտ` լավ հանված հոնքեր նոսրացված արտաքին եզրում:

 Ժամանակակից միտումներ

Շրջադարձային կետ դարձավ Կարա Դելովինի հայտնվելը: Նա նորաձևություն վերադարձրեց բնական, առավելապես խիտ հոնքերը: Կոսմետիկական  արդյունաբերությունը  այդպիսի հոնքերի   հանրաճանաչության պատճառով վաճառքի հանեց բազմաթիվ արտադրատեսակներ, որոնք օգնում էին դարձնել հոնքերը առավել վառ և հաստ: Այսօր հոնքերի ձևավորման գլխավոր միտումներն են կոկիկությունը, խնամքը, իսկ գլխավորը` բնականությունը: Հոնքերի նորաձևությունը բազմազանությունն է` հոնքերի  հարմար ձևը ընտրվում է դեմքի ձևին համապատասխան:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը՝  Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s