«Kir Royal»՝ շամպայնով և լիկյորով կոկտեյլ սև հաղարջի պտուղներից

Աշխարհի ամենահայտնի դետեկտիվը՝ Էրքյուլ Պուարոն, կյանքում ամենից շատ սիրում էր լիկյոր՝ սուր համով և անուշաբույր հատապտղի բույրով՝ «Crème de cassis»: Բայց Ագաթա Քրիստին իր վեպերում չի նշում, որ փրփրուն գինուց և ֆրանսիական հաղարջի լիկյորից կարելի է համեղ կոկտեյլ պատրաստել՝ աստվածային «Kir Royal»:

Մենք շտկում ենք հեղինակի այս ակնհայտ բացթողումը: Ներկայացնում ենք շամպայնի և լիկյորի բաղադրատոմսը՝ Kir Royal-ը։

Royal-ը ֆրանսերենից թարգմանված նշանակում է թագավորական, արքայական: Մի փոքր պատմություն նրա ի հայտ գալու մասին: «Королевский Кир» կոկտեյլի մասին աշխարհն իմացավ Ֆրանսիացի քաղաքապետ Ֆելիքս Կիրից (նա ակնհայտորեն համեստությումբ չէր փայլում) 20-րդ դարի կեսերին: Այդ տարի Բուրգունդիում ակնհայտ էր, որ խաղողի բերքի առումով քաղաքապետի համար պտղատու և ձեռնտու տարի չի լինելու։ Որպեսզի ինչ-որ կերպ փրկի ստեղծված իրավիճակը (և Ֆրանսիայի գինեգործական հիմնական շրջանի հեղինակությունը), նա առաջարկեց չափազանց թթվային, չոր, սպիտակ գինու մեջ ավելացնել քաղցր սև հաղարջի լիկյոր:

Կոկտեյլը հաջող ստացվեց: Ֆելիքս Կիրը ժողովրդականացրեց այն և բոլոր պաշտոնական ընդունելություններին սկսեց քաղցր ալկոհոլ մատուցել: Իսկ մի փոքր անց, երբ դասական բուրգունդական «Կիր»-ը սկսեց կատաղի ժողովրդականություն վայելել բոլոր գինեգործների շրջանում, հայտնվեց նաև «Կիր Ռոյալ»-ը, որի բաղադրության հիմքը արդեն ոչ թե սպիտակ գինին էր, այլ շամպայնը:

Մեկ բաղադրիչ միայն մնաց անփոփոխ՝ շատ խիտ օշարակով հատապտղային կրեմ-լիկյորը։  

Բուրավետ Crème de Cassis-ի կարևոր մասը սև բուրգունդական հաղարջի մզվածքն է, որը նոսրացված է չեզոք ալկոհոլով: Լիկյորի մուգ մանուշակագույն երանգը և դրա թավշյա բաղադրությունը իդեալական են փրփրուն գինով կոկտեյլի առաջատար բաղադրիչի դերի համար: Լիկյորը հազվադեպ է հանդիպում սովորական խանութներում: Նման ալկոհոլը պետք է փնտրել քաղաքների ալկոհոլային մեծ սուպերմակետներում կամ առցանց խանութներում:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Միլենա Կիրակոսյանի, Քոլեջ, 1-ի կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s