Ճապոնական տիկնիկներ

 

Ճապոնիայում տիկնիկները ճանաչված են որպես «կենդանի ազգային գանձ»։ Նրանցից շատերը համարվել (և համարվում են) թալիսմաններ։ Օրիանակ՝ գոսյե-նինգյո տիկնիկը՝ հաստ այտերով, ու երեխայի տեսքով, ընդունված է նվիրել երկար ճամփորդությունից առաջ։ Դարումա տիկնիկը ծառայում է ամանորյա երազանքներ պահելուն, և պետք է այրվեն, եթե երազանքը չի կատարվել։ Եվս մեկ հին ավանդական ճապոնական տիկնիկ՝ կոկեսին, չունի ձեռքեր և ոտքեր և իրենից ներկայացնում է փոքրիկ աղջնակ։

Ճապոնական տիկնիկների մեծ մասը նախատեսված է ոչ թե խաղերի, այլ տեսքի համար։ Օրինակ՝ մեխանիկական կարակուրի-նինգյո տիկնիկները, որոնք հորինվել են 13-րդ դարում, կարողանում են թեյ խմել, քայլում են աստիճաններով, հնարքներ են ցույց տալիս և հանրությանը զարմացնում են տարատեսակ ձևերով։ Իսկ խաղալիքների գաղտնիքը, որոնք ինքնուրույն են շարժվում, պայմանավորված է ծանրության կենտրոնի փոփոխությամբ։

Բացի այդ՝ ընդունված է, որ բոլոր ճապոնուհիները պետք է ունենան խինգա-նինգյո տիկնիկների հավաքածու։ Դա կերպարների հավաքածու է, որը պատկերում է կայսերական պալատը, այն համարվում է աղջկա օժիտի մի մասը։ Աղջիկների տոների ժամանակ Խինամացուրի տիկնիկները դրվում են բազմաստիճան պատվանդանի վր՝ սկսած կայսրից, որին դնում են ամենավերևում և վերջացնում ծառաներով։ Զինված սամուրայների՝ գոգացու-նինգյո տիկնիկների հավաքածուն պարտավոր են ունենալ ճապոնացի տղաները, այդ հավաքածուն ցուցադրում են Կոդոմո-նո խի տոնի ժամանակ։

Աղբյուրը այստեղ։

Թարգմանությունը՝ Անի Բարսեղյանի, Քոլեջ, 1-ի կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s