Սիղնաղին փոքրիկ, գեղեցիկ քաղաք է Կախեթիում: Մոտ 10 տարի առաջ այն մոռացված, խուլ քաղաք էր, որը լայնամասշտաբ վերականգնումից հետո վերածվեց հաճելի, քաղաքակիրթ տուրիստական կենտրոնի `սալահատակված փողոցներով, վառ կարմիր կղմինդրածածկ տանիքներով, հարմարավետ տներով: Քաղաքի ճարտարապետությունն իրարականցվել է հարավային Իտալիային բնորոշ դասական ոճով:
Այստեղ կառուցվել են նաև մեծ թվով ամենատարբեր հյուրանոցներ և հյուրատներ ՝ ամեն ճաշակի և գրպանի համար: Սիղնաղին հայտնի է նաև որպես «սիրահարների քաղաք», և դա այն պատճառով, որ գոյություն ունի Պսակադրության տուն, որտեղ կարելի է քաղաքացիական ամուսնություն գրանցել օրվա ցանկացած պահի ՝ առանց նախնական փաստաթղթեր ներկայացնելու:
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Սիղնաղի ամրոցն է, որ գտնվում է բարձր բլրի վրա: Սա Վրաստանի ամենամեծ և ամենահայտնի ամրոցներից մեկն է: Այն ունի շուրջ 28 պահակային դիտանոցով աշտարակ, և եթե բարձրանաք դրանցից մեկը, կարող եք հիանալ Ալազանիի հովտի վրա բացվող սքանչելի տեսարանով։
Գտնվելով Վրաստանի՝ գինիներով հարուստ տարածաշրջանում ՝ Կախեթիում, Սիղնաղին նույնպես դարձել է գինու տուրիզմի կենտրոն և ամեն տարի գրավում է հսկայական թվով զբոսաշրջիկների: Չափազանցություն չի կարելի համարել այն փաստը, որ Սիղնաղի այցը ներառված է դեպի Արևելյան Վրաստան իրականացվող բոլոր ճանապարհորդական փաթեթներում:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Աիդա Պաչիկյանի, Քոլեջ, 1-ին կուրս