Դանիացի գիտնականները գտել են հերթական ապացույցը` ըստ որի գինին նվազեցնում է քաղցկեղի ռիսկը, ինչպես նաև՝ սրտանոթային հիվանդությունների դեպքերը: Սա վերաբերում է միայն չափավորությամբ ընդունված գինուն: Ուժեղ ալկոհոլը և գարեջուրը ներառված չեն այս խմբում:
Ըստ բժիշկ Մորտեն Գրոնբեկի ՝ գինու օգտագործումը նույն չափով նվազեցնում է մահացության մակարդակը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: 1964-1995 թվականների ընթացքում ուսումնասիրվել են քսան հազար մարդու հետազոտության արդյունքներ: Նկատի են ունեցել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարբեր ալկոհոլային խմիչքների անընդհատ սպառումը, մարդու ֆիզիկական ակտիվությունը, քաշը և հասակը: Պարզվել է, թե դրանք ինչպես են ազդում մահացության վրա:
Եվ ստեղծվել է այդպիսի պատկեր `ուժեղ ալկոհոլը, ինչպես նաև գարեջուրը, մահացության մակարդակը չեն ցածրացնում, բայց այն մարդիկ, ովքեր գինի են օգտագործում, բայց չեն չարաշահում, հիմնականում պաշտպանվում են ուռուցքից և սրտի հիվանդությունից: Որքան բարձր են օգտագործվող ալկոհոլի չափաբաժինները, այնքան մեծ է մահվան վտանգը, անկախ նրանից, թե ինչ ոգելից խմիչք է օգտագործում:
Նման հետաքրքիր տվյալներ է հրապարակել Annals of Internal Medicine ամսագիրը: Այս դեպքում հետազոտողները միայն ապացուցում են, որ գինիները պարունակում են օգտակար հակաօքսիդիչներ և ֆլավոնոիդներ, բայց նաև շեշտվում է, որ պակաս դեր չունեն նաև գինի օգտագործող մարդկանց ուտելու սովորությունները:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Մերի Հաջյանի, Քոլեջ