Հնագույն ժամանակներում տիկնիկները մանկական խաղալիքներ չեն եղել, նրանք ծառայում էին ծիսական նպատակների համար և հմայիլների ու թալիսմանների դեր էին կատարում: Հնագույն տիկնիկները պատրաստված են եղել բնական նյութերից՝ փայտից, քարից, կենդանիների ոսկորներից, կավից և կտավատից: Յուրաքանչյուր երկիր ուներ իր գաղտնիքները:
Աշխարհում ամենահին տիկնիկը համարվում է մամոնտի ոսկրից պատրաստված մարիոնետ տիկնիկը, որը հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում Բռնո քաղաքի հնագիտական պեղումների ժամանակ թաղման վայրերում:
Մոտ 28 000 տարի առաջ պատրաստված այս արական արձանիկն ուներ շարժական վերջույթներ, մինչդեռ նրա վարպետը՝ ոմն շաման, որ թաղված էր նույն գերեզմանում, տառապելիս է եղել հոդացավով: Գիտնականները ենթադրում են, որ այս ծիսական տիկնիկը օգտագործվում էր հատուկ բուժական ծեսերի ժամանակ: Այն ամբողջությամբ չի պահպանվել և վերանգնվել է՝ ըստ պահպանված բեկորների:
Հին Հունաստանում հատուկ արհեստավորները՝ ձևավորումների վարպետները, տիկնիկներ պատրաստում էին մոմից, գործվածքներից, կավից երբեմն՝ շարժվող վերջույթներով: Թե ինչպիսի՞ն է եղել սովորական խաղալիքը Հին Հունաստանում մ.թ.ա. 7-րդ դարում, ամբողջ աշխարհն իմացավ 2004 թվականի Օլիմպիական խաղերի շնորհիվ: Խաղերի թալիսմանները երկու տարօրինակ մարդուկներ էին․ Ֆեբոսն ու Աթենասը պեղումների ժամանակ հայտնաբերված հին տիկնիկների ճշգրիտ կրկնօրինակներն էին:
Գիտնականները կարծում են, որ տիկնիկները Հունաստանում խաղերի համար սկսեցին օգտագործել միայն մ.թ.ա. 1-ին դարում:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Նունե Գրիգորյանի, Քոլեջ, 1-ի կուրս