Աշխարհի հազվագյուտ տիկնիկները

Հավզագյուտ տիկնիկներ են համարվում հնաոճ, հին տիկնիկները: Հայտնի է, որ նրանց գինը ամեն տարի բարձրանում է, որ կարող է դառնալ եկամուտի աղբյուր: Հին տիկնիկները ամեն տարի հայտնվում են աշխարհի խոշորագույն աճուրդներում: Որոշ օրինակների գները ամեն տարի բարձրանում են տաս տոկոսով: Հազվագյուտ տիկնիկների արժեքը վերջին 5 տարիների ընթացքում աճել է մոտավորապես հիսուն տոկոսով:

Կան շատ հազվադեպ հանդիպող տիկնիկներ, որոնք պահպանվել են միայն մեկ օրինակով: Այսպիս՝ հայտնի է Անգլիայում պահպանված մի հազվագյուտ տիկնիկ, որ տասնյոթերորդ դարի է: Այն պատրաստված է փայտից ու հարուստ  զարդանախշեր ունի իր վրա: Ժամանակին այդ տիկնիկը պատկանել է Ստյուարտների դինաստիայի թագաժառանգ արքայազնին: Անգլիական հնագույն տիկնիկները այդքան էլ հռչակավոր չեն, այդ իսկ պատճառով շատ հազվադեպ են աճուրդի հանվում: 

Վերջերս մուրճի մի հարվածով հինգ հազար դոլարով վաճառվեց  տասնվեցերորդ դարի կեսերի մի տիկնիկ, որը պատկանել է թագավոր  Գևորգ Երկրորդին: Կոլեկցիոներները աճուրդների ժամանակ ամենամեծ գումարներ պատրաստ են վճարելու ֆրանսիական հազվագյուտ տիկնիկների համար: Սովորաբար նրանց արժեքը մոտավորապես տաս հազար դոլար է, բայց ամենաթանկարժեք և եզակի օրինակներից մի քանիսինը հասնում է մինչև տասնհինգ-տասնութ հազարի դոլարի: Հայտնի է նաև, որ ճենապակե դեմքով Բրու տիկնիկը աճուրդներից մեկի ժամանակ  վաճառվել է տասնինը հազար հինգ հարյուր դոլարով:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Քնար Հարությունյանի, Քոլեջ, 1-ին կուրս


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s