Մեղուների ձմեռային կերակրում

 

Փորձառու մեղվապահի ձեռքի տակ ձմեռելու որակը կասկածի չի ենթարկվում։ Նա գիտի, որ մեղվաընտանիքները ցրտից չեն վախենում․ եթե փեթակներում շատ մեղր լինի, մեղուներն անգամ դրսում չեն սառչի։ Իմաստ չկա նրանց ևս մեկ անգամ անհանգստացնելու։

Հունվարի երկրորդ կեսին փեթակներում հնարավոր է հայտնվեն ձագեր։ Եթե մեղուները ձմեռում են շինության ներսում, նրանց պետք է այցելել ամեն հինգ օրը մեկ։ Եթե մեղուները ձմեռում են դրսում, ուժեղ ցրտերից և հալոցքից հետո պետք է մաքրել փեթակի մուտքերը սառույցներից և եղյամից։ Փեթակները պետք է ձյունով ծածկված լինեն նախքան սառնամանիքների սկսվելը։

Փետրվարը մեղվապահին առաջին անհանգստություններն է բերում։ Ինչպե՞ս են ձմեռում մեղուները։  Կհերիքի՞ արդյոք ուտելիքը։ Առո՞ղջ են նրանք, թե՞ ոչ։ Նրանց հանգստի ժամկետը մոտենում է ավարտին։ Պատահում է, որ արդեն փետրվարի երկրորդ կեսին էգերը սկսում են ձվեր դնել, սկզբում քիչ֊քիչ՝ օրական 20-30 ձու: Այս պահից սկսած՝ ընտանիքների կյանքն ակտիվանում է. կերերի սպառումը գրեթե կրկնապատկվում է և օրական հասնում է 60 և ավելի գրամի: Մոտենում է ձմեռման ամենավճռական շրջանը:

Հոգատար մեղվաբույծի ձեռքի տակ մեղվաընտանիքները միշտ ապահովված են որակյալ սննդի առատ պաշարներով: Մեղուների ձմեռային կերակրումը չափազանց անցանկալի երևույթ է։ Բայց եթե նույնիսկ ընտանիքները ձմեռը դիմավորում են սննդի անբավարար պաշարներով կամ ստիպված են ձմեռելու ցողամեղրի վրա, ուզեք թե չուզեք, ստիպված կլինեք կերակրել նրանց:

Ցանկալի է վերցնել պատրաստի մեղր առողջ ընտանիքներից, այն փաթեթավորվել թանզիֆով և լոշիկի տեսքով դնել մեղվապարսին մոտիկ։ Կարող եք տալ շաքարի օշարակ (երկու բաժին շաքարին՝ մեկ բաժին ջուր)։ Այն մի կողմից տաք-տաք լցնում են շրջանակի դատարկ բջիջների մեջ և ծայրերի՝ մեղուներից  դատարկ երկու կամ երեք  շրջանակները  տեղաշարժում դեպի մեղվապարսը: Օշարակը հարմար է տալ ապակե լիտրանոց տարայով: Բանկայի բերանը մինչև եզրը լցնելուց հետո պետք է  կապել այն մի քանի շերտանի  խոնավ թանզիֆով և արագորեն շրջել մեղվապարսի շրջանակի վրա: Սննդամթերքի այս քանակը բավարար է ընտանիքի համար մոտ 20 օր:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Բարսեղյանի, Անահիտ Աբգարյանի և Մարիամ  Շախվերդյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s