Մեր մոլորակի «ամենապատվավոր» հիվանդություններից մեկը՝ միգրենը, դեռ շատ դժվարություններ է ստեղծում մարդկանց համար: Սա ի՞նչ թշնամի է: Ժամանակակից հասկացությունների համաձայն՝ միգրենը ողջ մարդկային օրգանիզմի լուրջ ու ցավոտ մի հիվանդություն է, և այս տառապանքի ամենահայտնի ախտանիշը ՝ ուժեղ գլխացավերն են, որոնք մի տեսակ «այցեքարտ» են ծառայում այս պաթոլոգիայի համար։
Հիվանդության ծագումը պետք է որոնել գենետիկ հիմքերում, կարևոր դեր են խաղում նաև այսպես կոչված վեգետատիվ-անոթային խանգարումները: Բուն գլխացավը (հիվանդները դա լավ գիտեն) շատ անհատական է՝սեղմող, մղկտացնող, ցնցող և նույնիսկ «ուղեղի մեջ ասես մուրճով հարվածող»: Շատ հաճախ այն տարածվում է մինչև գլխի կեսը (հեմիկրանիա): Ցավը երեխաների մոտ տևում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ և նույնիսկ օրեր՝ մեծահասակների մոտ: Միգրենի համար համադարման դեռևս չկա, բայց փորձառու նյարդաբաններն ու թերապևտները հիվանդներին նշանակում են բժշկական խնամքի անհատական բարդ սխեմաներ, որոնց դիտարկումը կարող է էապես մեղմել տառապանքը: Վերջերս բժշկական պրակտիկայում ավելի ու ավելի են ներդրվում ֆիզիկական (բնական) մեթոդներ, որոնց շարքում մեղրաթերապիան ամենակարևոր ոլորտներից մեկն է:
Քրոնիկ գլխացավի համախտանիշով տառապող հիվանդների հետ աշխատելիս մենք տեսնում ենք բարդ մեղրաֆիտոթերապիայի իրական օգուտները։ Նախ և առաջ անհրաժեշտ են հստակ ռեժիմ, բավարար քուն, ակտիվ հանգիստ, հրահրող գործոններից հրաժարվելը (գիշերային հերթափոխով աշխատանք, սթրեսային իրավիճակներ), դիետա՝ բացառելով գրգռող կերակուրները։ Օգտակար է ճաշացանկի մեջ ներառել ՝ լոբի, ընկույզ, ամբողջական ձավարեղեն, ձուկ, բնական մեղվաբջիջ։ Միգրենի դեմ բավականին արդյունավետ միջոց կստացվի մեղր-արծաթե բաղնիքը, այսինքն ՝ մեղրի և արծաթի իոնների բուժիչ նյութերի արտաքին օգտագործումը: Լոգանքի ժամանակ վաննայի հատակին հարկավոր է արծաթե առարկա դնել (օրինակ ՝ ճաշի գդալ), լցրնել վաննան տաք ջրով, որի ջերմաստիճանը պետք է ծանոթ լինի լողացողին և բավականին համարժեք ընթացակարգի համար, և ավելացնել երկու կամ երեք ճաշի գդալ մեղր (նախընտրելի է լորենու կամ հնդկացորենի): Մեկ ընթացակարգի տևողությունը 7-10 րոպե է: Այսպիսի լոգանք կարելի է ընդունել շաբաթը երկու-երեք անգամ։
Քրոնիկ գլխացավերի համար արդյունավետ է ակնամոմի թուրմը։ Այն պատրաստելու համար 10գ. մանրացված ակնամոմը լցնում ենք 100մլ. 70%-անոց բժշկական սպիրտի մեջ (կարող եք փոխարինել 200մլ. օղիով)։ Դրանից հետո լուծույթը անցկացնում են թղթե ֆիլտրով։ Թուրմը (երեք-հինգ կաթիլ 50մլ. եռացրած ջրում) ընդունում եք օրը մեկ անգամ ուտելուց 1 ժամ առաջ, այն կարելի է խմել կաթով կամ թեյով։ Սովորաբար ընդհանուր վիճակը բարելավելու և միգրենի նոպաները զգալիորեն նվազեցնելու համար բավարար է ակնամոմաթերապիայի երեք-չորս շաբաթվա կուրսը, այն կարող է իրականացվել տարեկան երկու-երեք անգամ։
Միգրենի կանխարգելման համար խորհուրդ է տրվում օրգամիզմն ամրացնող խառնուրդ՝ 100գ. ալոեի հյութի, 500գ. մանրացված ընկույզի միջուկի, 300գ. մեղրի և երեքից չորս կիտրոնի հյութի բաղադրությամբ։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնում են և ընդունում աղանդերի գդալով օրը երեք անգամ ուտելուց 30 րոպե առաջ։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Պետրոսյանի, Ֆլորա Աճեմյանի և Միլենա Հակոբյանի, Քոլեջ, 2-րդ կուրս