Մեղրամոմը՝ մաքրության խորհրդանիշ

Անարատ, սպիտակ մեղրամոմը և արևի տակ սպիտակեցված բարձրորակ կապանի մոմը գործնականում բացակայում են շուկայում, քանի որ շատ մեղվաբույծներ բավականաչափ ուշադրություն չեն դարձնում այս արտադրանքին և մեղուների մոմարտադրությունը ողջ ծավալով չեն օգտագործում։

Վերջին տարիներին մեղրամոմի պահանջարկը գերազանցել է առաջարկը՝ մոմ արտադրելու համար դրա սպառման զգալի աճի պատճառով։ Մեղրամոմը հոգևոր մաքրության, հույսի և բարեկեցության խորհրդանիշ է։ Հարսանիքին վառված մեղրամոմե մոմերն ամբողջ գիշեր այրվում են նորապսակների ննջասենյակում։ Բարձրորակ մոմը անհրաժեշտ է նաև օծանելիքի և կոսմետիկ արդյունաբերության և այլ նպատակների համար։

Մեղրամոմի բացակայությունը հանգեցնում է արհեստական նյութերից պատրաստված մեդաստինի տարածմանը, ինչպես նաև Չինաստանից դրա հնարավոր արտահանմանը։ Վատ որակի մոմերն այրվելիս ծուխ են արձակում և ճաքում, հանքային աղտոտումները բացասաբար են ազդում սրբապատկերների որակի վրա, ինչը պահանջում է դրանց հաճախակի վերականգնում։ Կեղծ մոմը վնասում է նաև այն մարդկանց, ովքեր դրանք օգտագործում են բուժական և  պրոֆիլակտիկ նպատակներով։ Ցավոք, մեղվաբուծական արտադրանքի արտադրությամբ և վաճառքով փող աշխատելու ցանկությունը հաճախ գերիշխում է առողջ բանականության վրա։

Պետք է ուշադրություն դարձնել մեղրամոմի հիմքի արտադրության տեխնոլոգիային։ Որոշ մեղվաբույծներ մեղրամոմ պատրաստում են ինքնուրույն, բայց դա ընդունելի է միայն իրենց սեփական կարիքների համար։ Որպես կանոն՝ մեղրամոմի պահանջվող որակը ձեռք է բերվում միայն գործարանում։ Եթե ստանդարտի պահանջները չեն բավարարվում, գործարանը միշտ կարող է բողոք ներկայացնել սահմանված կարգով։

Խոսելով մեղրամոմի որակի մասին, պետք է բարձրաձայնել  նաև մեղրի շրջանակի վրա դրանց  ամրացման հարցը: Արտերկրում շրջանակի հիմքը նախ ամրացվում է մետաղալարով՝ կոմպակտ կիսաավտոմատ տեղադրման միջոցով: Դրանից հետո բավականին հեշտ է այն տեղադրել հորիզոնական շերտերի ակոսների մեջ՝ օգտագործելով մետաղալարերի՝ մի քանի դուրս ցցված կոնստրուկտորային թեքումները: Գնելով ուժեղացված հիմք ՝ մեղվաբույծները ժամանակի և աշխատանքի մեծ կորուստ չեն տալիս: Հայտնի է նաև եռաշերտ  հիմքով մեղրամոմը, որն ամեն  կողմից դրվում է պոլիմերային նյութերով ամրացված թերթիկի վրա:

Պետք է խոստովանենք, որ մեղուները ստեղծում են յուրահատուկ արտադրանք, իսկ մենք նրանց ստիպում ենք աշխատել անորակ, արհեստական փոխարինիչներով ու կերով, ինչպիսին շաքարն է, բուժում ենք նրանց քիմիական պրեպարատներով, որոնք անպետք են մեր թևավոր  աշխատավորների օրգանիզմի համար։ Մեղվաընտանիքին մշտապես անհրաժեշտ է բուժիչ հատկություններով օժտված առատ, բնական կեր իմունիտետի բարձրացման և հիվանդությունների նկատմամբ դիմացկունության ամրապնդման համար, ակտիվ և շարունակական  կենսագործունեության  խթանման և վերականգնման կարողություն ապահովելու համար:

Արդյունաբերության այս ոլորտի հրատապ խնդիրները լուծելու համար այսօր անհրաժեշտ է ներգրավել մասնագետների լայն շրջանակ: Կարծում եմ, որ ընդհանուր ջանքերի արդյունքում մեղվաբույծները շուկային կապահովեն բարձրորակ մեղրամոմով, իսկ արտադրողները կսկսեն մատակարարել, այսօրվա  ստանդարտներին համապատասխանող մեղրամոմե արտադրանք։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Միլենա Հակոբյանի, Ֆլորա Աճեմյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s