Սեբաստացիական պատումներ՝ Նունե Գրիգորյան

Ողջույն, ես Նունե Գրիգորյանն եմ, սովորում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջում։ Արդեն 2-րդ կուրսի ուսանողուհի եմ, ընտրել եմ «Նախադպրոցկան կրթություն» բաժինը, որովհետև շատ եմ սիրում այս մասնագիտությունը և հատկապես  երեխաներին դասավանդելը:

Читать далее

Սեբաստացիական պատումներ՝ Քնար Հարությունյան

Ես Քնարն եմ, սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթամալիրի քոլեջում՝ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ: Իսկ ինչու՞ հենց դա` ես ինքս էլ չգիտեմ: Դպրոցն ուրախությամբ ավարտելուց հետո, առանց փնտրտուքների, եկա «Մխիթար Սեբաստացի» քոլեջ՝ արդեն այս մասնագիտությունն ընտրած:

Читать далее

Սեբաստացիական պատումներ՝ Օկսանա Հարությունյան

Ես Օկսանա Հարությունյանն եմ։  Մինչև դպրոցս ավարտելը՝ մտածել եմ տարբեր մասնագիտություններ սովորելու մասին: Բայց քոլեջ ընդունվելիս, երբ ծանոթանում էի մասնագիտություններին, ընտրեցի «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությունը: Այս տարվանից մենք սկսել ենք անցնել մեր  մասնագիտական առարկաները, և դրանք  ինձ դուր են գալիս: Читать далее

Սեբաստացիական պատումներ՝ Անուշիկ Ղազարյան

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի երկրորդ կուրսում։ Ընտրել եմ «Նախադպրոցական կրթություն» բաժինը, որովհետև շատ եմ սիրում խաղալ երեխաների հետ, սովորեցնել և դաստիարակել նրանց։

Читать далее

Սեբաստացիական պատումներ՝ Անահիտ Գաբրիելյան

Մինջ քոլեջ ընդունվելը` ես արդեն որոշել էի, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ձեռք բերել: Միշտ հետաքրքրվել եմ լուսանկարչությամբ, երազել եմ ունենալ իմ անձնական տեխնիկան և անել շատ գեղեցիկ նկարներ: Քոլեջ ընդունվելիս իմացա, որ կարող եմ սովորել այդ մասնագիտությունը և առանց մտածելու՝ արագ ասեցի․ «Ես ընտրում եմ լուսանկարչության բաժինը»:

Читать далее

Սեբաստացիական պատումներ՝ Կարինե Ղուլյան

Կարել բառը հասարակ է թվում, բայց իրականում իր մեջ է ներառում մի համակարգ, որը սովորելը այդքան էլ արագ ու հեշտ չէ։ Հիշում եմ` փոքր ժամանակ մայրս շատ էր տալիս հին կտորներ, հագուստների մասեր, որ մեր հին մեքենայով կարեի։ Երկար ժամանակ կտորները անիմաստ փչացնելուց հետո ես հասկացա, որ կարող եմ տիկնիկի համար շոր կարել, ճիշտ է, գեղեցիկ չէր ստացվել, բայց այդ ժամանակ ես հպարտանում էի ինձանով։

Читать далее

Սեբաստացիական պատումներ՝ Մերի Հովեյան

Մեզնից շատերի համար նկարչությունը մանկուց եղել է սիրելի հոբբի, որով զբաղվել ենք ազատ ժամանակ։ Բայց երկու տարի առաջ, երբ մենք հայտնվեցինք այս պատերի ներսում, հասկացանք, որ նկարչությունն ավելին է, քան հոբբին։

Читать далее

Ջուրը և մեղուները

Ջուրը բնության մեջ ամենատարածված միացությունն է: Այն հողի, բազմաթիվ օգտակար հանածոների և ապարների մի մասն է,  ջուր է պարունակում նաև օդը, դա բույսերի և կենդանիների էական մասն է: Այն մեծ դեր ունի կյանքի ծագման մեջ: Մեղվի մկանները պարունակում են ավելի քան 80% ջուր:

Читать далее