Սեբաստացիական պատումներ՝ Անահիտ Գաբրիելյան

Մինջ քոլեջ ընդունվելը` ես արդեն որոշել էի, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ձեռք բերել: Միշտ հետաքրքրվել եմ լուսանկարչությամբ, երազել եմ ունենալ իմ անձնական տեխնիկան և անել շատ գեղեցիկ նկարներ: Քոլեջ ընդունվելիս իմացա, որ կարող եմ սովորել այդ մասնագիտությունը և առանց մտածելու՝ արագ ասեցի․ «Ես ընտրում եմ լուսանկարչության բաժինը»:

Երկրորդ կուրսից սկսեցինք սովորել մեր մասնագիտությունը: Ծանոթացա ընկեր Սուսանի՝ ինձ լուսանկարչություն դասավանդողի հետ: Սկսեցինք ուսումնասիրել տեխնիկան, մասնագիտական խնդիրներ: Շատ շուտ սովորեցի, թե ինչպես աշխատել ֆոտոապարատի հետ: Ունեմ մի քանի լուսանկարներ, որոնք կցուցադրեմ ստորև:

Ամեն ուրբաթ մենք ճամփորդում ենք տարբեր վայրեր: Անում ենք գեղեցիկ նկարներ: Ճիշտ է, մեր ճամփորդությունները դասերից հետ են լինում, բայց դա արժե: Ես իմ մասնագիտությունը յուրացնելու համար ամեն բան կանեմ, որպեսզի դառնամ լավագույնը: Ես նպատակ ունեմ աշխատել և ստեղծել իմ սեփական ստուդիան, որտեղ կիրականացվեն նկարահանումներ: Դա իմ ամենամեծ նպատակն է: Նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատել, և ես աշխատում եմ, որ այդ ճանապարհին ամեն ինչ իդեալական լինի:

Վերջերս այցելել էի կրթահամալիրի Արևելյան դպրոց և լուսանկարել մեր նախակրթարանի փոքրիկ հրաշքներին: Ահա մի քանի լուսանկարներ, մնացածը կարող եք տեսնել քոլեջի ենթակայքում՝ հղում։ 

Այս լուսանկարները ջրի հետ կապված փորձեր էի անում և այսպիսին հավես նկարներ եղան:

 

Իսկ այս նկարները կոչվում է (street art) այսինքն` քաղաքային լուանկարչություն:

 

Նյութը՝ Անահիտ Գաբրիելյանի, Քոլեջ, 2-րդ կուրս։ 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s