Ես Օկսանա Հարությունյանն եմ։ Մինչև դպրոցս ավարտելը՝ մտածել եմ տարբեր մասնագիտություններ սովորելու մասին: Բայց քոլեջ ընդունվելիս, երբ ծանոթանում էի մասնագիտություններին, ընտրեցի «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությունը: Այս տարվանից մենք սկսել ենք անցնել մեր մասնագիտական առարկաները, և դրանք ինձ դուր են գալիս: Անցնում ենք ծրագրավորում, որից սկզբում ես ոչինչ չէի հասկանում, բայց այսքան ժամանակ անցնելուց հետո արդեն սկսել եմ հասկանալ որոշ բաներ: Անցնում ենք նաև «Ճարտարապետության հիմունքներ» և «Գծագրություն» առարկաները: Աշխատում ենք Photoshop, SketchUp, Notepad++ ծրագրերով: Եվ արդեն պիտի խոստովանեմ, որ իմ մասնագիտությունը ինձ շատ է դուր գալիս:
Սա իմ առաջին աշխատանքն է, և այս նկարը ես վերնագրել եմ «Ձիեր»:
Ձեզ եմ ներկայացնում Photoshop ծրագրով կատարած իմ մյուս աշխատանքներից մի քանիսը․
Ունեմ կատարած աշխատանքներ նաև անիմացիոն ծրագրերով: Որոնք իրականում ստացվում են շատ գեղեցիկ և պատկերավոր: Սկզբում մտածում էի, որ չեմ կարողանա աշխատել այս ծրագրերով, բայց երբ ծանոթանում ես ծրագրերին, այնքան հեշտ է և հասկանալի, որ կարողանանում ես տիրապել ցանկացած ծրագրի: Մեզ բոլորիս ամեն ինչ թվում է շատ դժվար և անհնարին կատարվող: Ինձ էլ սկզբում թվում էր, որ ես չեմ կարողանա սովորել ծրագրավում կամ ուրիշ ծրագրերի չէի կարող տիրապել, բայց երբ սկսեցի աշխատել դրանցով հասկացա, որ այդ այդքան էլ դժվար չէ: Պարզապես մենք պետք է մի փոքր լինենք համբերատար, որպեսզի կարողանանք հասկանալ և հասնել մեր կյանքի մեծ երազանքներին և նպատակներին:
Պատումը՝ Օկսանա Հարությունյանի, Քոլեջ, 2-րդ կուրս