Ողջույն, ես Նունե Գրիգորյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջում։ Արդեն 2-րդ կուրսի ուսանողուհի եմ, ընտրել եմ «Նախադպրոցկան կրթություն» բաժինը, որովհետև շատ եմ սիրում այս մասնագիտությունը և հատկապես երեխաներին դասավանդելը:
Մասնագիտական մեր դասերից ամենաշատը սիրում եմ ընկեր Մարինեի դասերը, քանի որ մեկ-մեկ դասեր ենք անցկացնում մանակապարտեզներում, որտեղ խաղում ենք երեխաների հետ և նրանց հետ պարում և երգում ենք մեր ազգային երգերն ու պարերը։ Դրանք շատ հետաքրքիր, ուրախ դասեր են, ստանում ենք նոր գիտելիքներ ու փորձառություն։
Ինձ շատ է դուր գալիս նաև ընկեր Թերզյանի հետ աշխատելը, նրա դասերին ստանում ենք այն գիտելիքները, որոնք ապագայում որպես մանակավարժ պետք են գալու մեզանից յուրաքանչյուրին։
Ես նպատակ ունեմ հետագայում դառնալ մանկավարժ, բացել իմ սեփական զարգացման կենտրոնը ՀՀ-ում, որտեղ կդասավանդեմ հատուկ դասընթացներ՝ գրաֆիկական դիզայնի հետ կապված։ Հիմա կհարցնեք, թե ինչու հենց Հայաստանում։ Դե պիտի պատասխանեմ՝ քանի որ այս մասնագիտությունը այնքան էլ զարգացած չէ մեզանում, ես ուզում եմ լինել դրա տարածողներից մեկը:
Պատումը՝ Նունե Գրիգորյանի, Քոլեջ, 2-րդ կուրս