Ճապոնիայում ապրում էր մի աղքատ սամուրայ: Վաղուց պատերազմ չէր եղել, իսկ նա չգիտեր, թե ինչով զբաղվեր, բացի կռվելուց: Նա բոլորովին փող չուներ, այնինչ ինչ-որ բանով ապրել էր պետք: Նա արդեն վաճառել էր այն ամենը, ինչ ուներ: Մնացել էր միայն սամուրայական թուրը, և նա որոշեց գրավ դնել այն:
Բայց սամուրայն առանց թրի չի կարող լինել: Եվ որպեսզի ոչ ոք չտեսնի, որ նա այլևս թուր չունի, իր համար փայտե թուր պատրաստեց և միշտ կրում էր: Նա հույս ուներ, որ գործերը շուտով կկարգավորվեն, և ինքը իր սուրը կփրկի վաշխառուից:
Բայց սկսվեց պատերազմը: Եվ բոլորն իմացան, որ այդ սամուրայը թուր չունի: Եվ այդժամ, որպեսզի ամոթն ու անպատվությունը մաքրի իր վրայից, սամուրայը ստիպված էր իր փայտե թուրով իրեն հարա-քիրի անել (այսինքն՝ ինքնասպան լինել):
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Նունե Գրիգորյանի, Քոլեջ, 2-րդ կուրս