Ամանորյա խաղալիքներ և զարդարանքներ ձեր ձեռքերով

Նախ  նշենք, որ ձեր սեփական ձեռքերով Ամանորի խաղալիքներ ստեղծելը, տնային զարդեր պատրաստելը շատ ուրախ զբաղմունք է: Այն կարելի է համեմատել ծիսակատարության, հուզիչ գործընթացի հետ, որի պահերին հրաշք է ծնվում, և հեքիաթը մտնում է իրավունքների մեջ: Ի վերջո, տոնածառի ու տան համար ամանորյա խաղալիքներ և անսովոր, տնային ամանորյա զարդեր պատրաստելով, նրանց մեջ ձեր սիրուց և ջերմությունից մի կտոր շունչ եք դնում, այնպես որ, այդպիսի զարդարանքներն ու տոնածառի գեղեցիկ խաղալիքները իսկապես առանձնահատուկ են:

Ձեռագործ ամանորյա խաղալիքները ոչ միայն կզարդարեն ձեր տունը, այլև հատուկ մթնոլորտ կհաղորդեն նրան՝ այն հարստացնելով պայծառ շեշտադրումներով և հարմարավետ մանրուքներով: Ինչպիսի՞ ամանորյա զարդարանքների մասին կարող եք մտածել, որպեսզի դրանք թանկարժեք չլինեն, լինեն հետաքրքիր, և որ նման ամանորյա զարդարանքները վերափոխեն ձեր տունը: Որպեսզի պատրաստենք ամանորյա խաղաալիքներ տանածառի համար, տան պայմաններում պետք է պատրաստ ունենալ բոլոր անրաժեշտ պարագաները։ Դրանց համար հատուկ պարագաներ պետք են։ Հարկավոր են թելեր, ասեղ,  անշուշտ, թուղթ, երփներանգ կտորի մնացորդներ, հուլունքներ, փայլեր և այլն, որոնք սպասում են իրենց ժամին, որպեսզի դառնան նորաձև ամանորյա խաղալիք։ Իհարկե, առանց երևակայության չեք կարող սկսել պատրաստել ամանորյա զարդեր և խաղալիքներ, քանի որ հենց դա է ամբողջ  գործընթացի շարժիչ ուժը: Ամանորի թղթե զարդերը ստեղծագործական տեսք ունեն: Դրանք ամենևին դժվար չեն պատրաստել, և այսօրվա Ամանորի զարդարանքների համար պապյե-մաչեի և կվիլինգի ոճով դրանք այնքան բազմազան են, որ եթե նույնիսկ վարպետ արհեստավոր չլինեք, անկասկած, կարող եք պատրաստել  թղթե ձյան փաթիլներ, ամանորյա ծաղկեպսակներ, աստղեր կամ գնդակներ Ամանորի համար: Եվ եթե բացի գունավոր կամ սպիտակ թղթե թերթերից, ունեք ժապավեններ և փայլեր, ապա պարզապես մի փոքր փորձելու դեպքում ռիսկի  դիմելով կվիլինգին  և պապյե-մաշեին կդառնաք  վարպետ: Ամանորյա զարդարանքները և խաղալիքները ոչ միայն ամանորյա կվիլինգն են և պապիե-մաշեն: Ամանորի դեկորի համար հիանալի տարբերակ կլինեն ամանորյա խաղալիքները ՝ տրիկոտաժե ասեղներով կամ տրիկոտաժով: Եվ այստեղ ոչ պակաս գաղափարներ կան, քան թղթե զարդերը: Ռետրո ոճով տոնածառը զարմանալի կանդրադառնա, եթե ձեր Ամանորի ձեռագործ կամ տրիկոտաժե դեկորացիաները նման լինեն թռչունների ու կենդանիների: Տոնածառը և տունը կզարդարեն Ամանորյա զանգեր, ծաղիկներ, ձյան փաթիլներ և աստղեր, դեկուպաժի տեխնիկայով պատրաստված գնդակներ, որոնք տոնածառի և տան դիզայնը կդարձնեն հատկապես ջերմ և հարմարավետ ընտանեկան երեկոների համար:  Հարուստ և համեղ տեսք կունենա եղևնին, եթե նրա վրա լինեն ամանորյա զարդարանքներ՝ պատրաստված կոնֆետներից, մրգերից և այլ համեղ բաներից։ Այդպիսի ամանորյա զարդարանքները կպսպղան վառ գույներով ամանորյա եղևնու վրա և կդառնան համեղ անակնկալ տան փոքրիկ բնակիչների համար։

Կարելի է պատրաստել ամանորյա զարդարանքներ եղևնու և տան համար ամանորյա նվերների տեսքով։ Եթե ձեր արկղերի մեջ փոշոտվում են հին ու անպետք իրեր, վերամշակեք դրանք լաքով և պատեք փայլերով և կստացվեն շատ յուրահատուկ ամանորյա խաղալիքներ։ Նաև շատ հաջող ամանորյա խաղալիքներ և զարդարանքներ կարելի է պատրաստել պենոպլաստից։ Նախապատրաստեք խորանարդի կամ գնդի տեսքով։ Սոսնձեք նախապես պատրաստվածները վառվռուն ժապավեններով, ոսկեգույն փայլերով, կարելի է վերցնել ուլունքներ, միևնույն ժամանակ կարելի է օգտագործել տարբեր տեսակի հացահատիկներ, ինչի օգնությամբ կարելի է ստեղծել ամբողջական գլուխգործոց, այլ ոչ միայն ամանորյա խաղալիք։ Արդեն ավանդույթ են դարձել, որպես ամանորյա զարդարանքներ մեծ գունավոր զուգագուլպաները, վալենկաներն և թաթմանները, որոնք ավելի լավ պատրաստվում են ամուր գործվածքից։

Շատ հետաքրքիր ամանորյա խաղալիքներ և զարդարանքներ են ստացվում քուրձից և փետուրից։ Այդ նյութերի հետ հեշտ է աշխատելը, և յուրաքանչյուր դեկոր շատ ավելի դիտարժան կլինի։ Ե՛վ երեխաներին, և՛ մեծահասակներին դուր կգան պատրաստել ամանորյա խաղալիքներ, որոնք կատարվում են կանզաշի տեխնիկայի միջոցով:

Նման ամանորյա զարդարանքներ պատրաստելու համար անհրաժեշտ է հավաքել ժապավեններ, գեղեցիկ գործվածքներ, ուլունքներ, մարգարիտներ, լարեր և մետաղալարեր:

Ամանորի խաղալիքները զարդարանքների տեսքով ստեղծում են անսովոր տոնական տրամադրություն: Ամանորյա զարդարանքները, որոնք պատրաստված են ինքնուրույն, շատ ավելի հետաքրքիր են, քան խանութներինը: Թղթից պատրաստված զարդարանքները կարելի է համատեղել պենոպլաստից գնդիկների, ժամանակակից եղանակով զարդարված հին խաղալիքների զարդարանքների հետ և այլն: Մի մոռացեք, որ ինքնուրույն պատրաստված Ամանորյա խաղալիքները կարող են կատարել ոչ միայն զարդարանքների, այլև խորհրդանշական ամանորյա նվերների դեր, որոնք միշտ կհիշեցնեն սիրելիների հետ անցկացրած հաճելի ամանորյա երեկոները: Մանավանդ այսպիսի ամանորյա խաղալիքներ սիրում են պատրաստել երեխաները, չէ՞ որ նրանք ներդնում են իրենց հոգու մի մասնիկը, մայրիկի, հայրիկի, տատիկի կամ ընտանիքի այլ անդամի նվերի մեջ։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպիսի ամանորյա խաղալիքներ և ամանորյա գեղեցիկ զարդեր, բացի նշվածներից, դեռ կարող են պատրաստվել սովորական իրերից ՝ տալով նրանց բոլորովին անսովոր և շատ կարևոր դեր։ Իսկ ինչպիսի ամանորյա խաղալիքներ եք պատրաստում դուք ձեր ձեռքերով։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլեն Աբրահամյանի և Հրաչուհի Մանվելյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s